-Ամեն ինչ ուժի մեջ ա՞ , Սևակ:
Վարդանը խոսում է շշուկով , հայացքը դռնից չի հեռացնում , որպեսզի ոչ ոք ներս չմտնի և չլսի իր և ընկերոջ խոսակցությունը:
-Ուրեմն հե՛նց հիմա էլ կսկսենք:
-Պա՞պ:
-Լավ Սևակ ջան , կտեսնվենք:
Անմիջապես ընդհատում է զանգը և նայում կանաչաչյային:
-Չես իջնու՞մ ներքև:Պատրաստվում ենք ընթրել:
-Արդե՞ն:Ինչ շուտ ա անցնում ժամանակը:
Նայում է պատից կախված ժամացույցին և ոտքի կանգնում իր օրորվող կաշվե աթոռից:
-Գնացինք:
Ձեռքը տեղադրում է դստեր մեջքին , միասին լքում են գրասենյակը:
***
Անջատելով ավտոմեքենայի շարժիչը և դուրս գալով դրանից ՝ փակում է դուռը:
Սպորտային կոշիկներն ու տաբատի ծայրը կեղտոտված են ցեխով և անձրևաջրով:
Լայն և երկար քայլերի շնորհիվ կարողանում է արագ հասնել փայտե դռանն ու մտնել ներս:Աչքերի առաջ հայտնվում է իր և օրիորդի անցկացրած գիշերը , միասին առաջին առավոտը դիմավորելը , նուրբ հպումներն ու քնքուշ համբույրները:Զրույցները , որոնք անցկացվել են ավելի վաղ , փայլատակում են երիտասարդի հիշողության մեջ:Մանկուց այս փոքր , սակայն հարմարավետ վայրը նրան և ընկերներին հանգստություն և ապահովություն է ներշնչել , թեկուզ և գտնվում է անտառի խորը կենտրոնում:-Երանի՜ հիմա հետս լինեիր...Երանի՜ կարողանայի ժամանակը հետ տալ:
Հսկայական ափն անցկացնում է խիտ և փափուկ մազերի միջով , արտաշնչում ու մոտենում բուխարուն:Վերջինիս կողքին դրված փայտերի կտորները հնարավորություն են տալիս վառել և տաքանալ:Դրսում եղանակն ամպանած է և անձրևոտ , սակայն սառնամանիք չի տիրում:Այդ իսկ պատճառով ընդամենը երկուսից երեք կտորը բավ է ջերմություն ապահովելու համար:Կապույտ աչքերը լուսավորվում են կրակի բոցերով:
ESTÁS LEYENDO
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Novela JuvenilԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...