Մաս 49.

347 146 6
                                    

-Թեյ կխմե՞ք:

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

-Թեյ կխմե՞ք:

-Չէ , մենք երկար չենք մնալու:

Ասում է Ժաննան , երբ օրիորդն արդեն վեր է կենում , որպեսզի գնա խոհանոց:
Սակայն վերադառնում է իր տեղը և նստում այնպես , կարծես ՝ փշերի վրա լինի ամբողջ մարմինը , ուսերը լարված են , ձեռքերը սեղմված են ծնկներին:

-Լսում եմ:

-Նախ , ներողություն եմ խնդրում ուրիշ անունով ու որպես քո հարևանուհի ներկայանալու համար:

Աղջիկը գլուխը շարժում է վերևից ներքև , իսկ Վիլյայի կանաչ աչքերը պտտվում են տնով մեկ:

-Հետո էլ...Մեզ աղջկա մասին տեղեկություններ են պետք:

-Ես չեմ կարող...

-Հասկանում ե՞ս , որ Էմման , ամուսնացած լինելով մեր հոր հետ , թալանել ա մեզ ու էսքան ժամանակ խաբել , որ էրեխա ունի:
Դրա համար հիմա գտնվում ա ճաղերի հետևում:

Ժաննան սկսում է նյարդայնանալ , իսկ Վիլյան սեղմում է քրոջ ձեռքը , որպեսզի ավելի չվախեցնի աղջկան իր տոնայնությամբ:

-Ամեն դեպքում ես չեմ կարող ինչ-որ տեղեկություն տալ Արինայի մասին:

-Մենք ուզում ենք օգնել:

Խառնվում է ավագ քույրը , օրիորդը տարակուսում է:

-Դեռ միջոցներ կան...

-Իսկ երբ վերջանա՞ն:

Քույրերը նայում են Անգելինային , իսկ նա ՝ հատակին:

-Ես չեմ կարող ընդունել ձեր օգնությունը:

Ժաննան և Վիլյան այլևս չեն համոզում , ոտքի են կանգնում միասին:

-Եթե մեր կարիքը ունենաս , զանգի:

Եվ ուղևորվում են դեպի դուռը:Օրիորդը ճանապարհում է նրանց , վայրկյաններ անց տունը կրկին անշնչանում է:Եթե ինչ-որ անծանոթ մեկն անցնի տան հարակից շրջաններով , չի հասկանա , որ երեխա կա:
Այդքան խաղաղ է և լուռ...

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon