Մաս 31.

413 158 6
                                    

-Ժա՜ն

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Ժա՜ն...

Վիլյան ձայն է տալիս քրոջը ՝ տխուր ելևէջներով:

-Ասա՜...

Նույն տոնայնությամբ պատասխանում է Ժաննան ՝ խաղալով կանաչաչյայի մազերի հետ:Նա պառկած է Ժաննայի ծնկներին , ով իր հերթին մեջքով հպվել է անկողնու հետնամասին:

-Տեսնես ՝ պապան ու Նարեկն ի՞նչ են խոսում:

-Ես էլ չգիտեմ , բայց , որ Նարեկը բավականին լուրջ ու վստահ էր տրամադրված , էդ արդեն նստած դիրքից զգացվում էր:Իսկ պապան սիրում ա ինքնավստահ ու իրենց ուժերին հավատացող մարդկանց...

-Հույս ե՞ս տալիս:

Բարձրացնում է գլուխը և թարս հայացքով նայում քրոջը:

-Կարելի ա էդպես ասել...

Ժաննան թոթվում է ուսերը և ծանր հոգոց հանում:

-Իսկ ո՞նց ա պապան գլխի ընկել:

-Էմման ասեց տանից հեռանալու ժամանակ:

Վիլյայի աչքերը խոշորանում են մի քանի անգամ:

-Իսկ ինքը խի՞ ա հեռացել ու ինչքա՞ն ժամանակով:

Ժաննան խորը շունչ է քաշում , որը , կարծես ՝ հանգստության և թեթևության հոգոց լինի:

-Պապան իմացել ա Արինայի գոյության մասին:Ինչ-որ նկար էինք թողել մեքենաի մեջ , վարորդը փոխանցել ա պապային , բայց Էմման հասցրել ա թաքցնի:Հետո պապան գտել ա ու տեսել:Դե...Ես էլ հե՛նց էդ պահին հայտնվեցի ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում:

Կարճ և կոնկրետ պատմում է ողջ իրողությունը , քույրը բարձրացնում է ունքերը վեր:

-Բարդ ա...

-Եթե պապան Նարեկին հավանություն չտա , ի՞նչ ես անելու:

-Իի , բայց Նարեկը շա՜տ լավն ա...

Երազկոտ հայացք է ընդունում և անմեղ ձևով ժպտում:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now