Արսենը կայանում է սև Mercedes - ը առանձնատան դարպասների առաջ , անջատում շարժիչը և իջնում ՝ սուլելով քայլելով առաջ:
-Մաման ինձնից շուտ ա՞ հասել:
Բարձրացնում է շեկ ունքը վեր , հարցնում ինքն իրեն:Երկուսից երեք րոպե անց հասնում է հիմնական դռանը , բացում այն:Տղային պատում է ջերմությունը , հարազատ վայրում գտնվելու հաճույքը:
-Տնից լավ տեղ չկա:
Նստում է փոքր աթոռին , ազատվում սպորտային կոշիկներից և վեր կենում ՝ շրջանցելով պատը և շուրջը նայելով:Լիլիի հետքը չի նշմարվում:Ուղղությունը փոխում է դեպի երկրորդ հարկ:Վայրկյաններ անց լսում է մոր ձայնը , որը բավականին բարձր է և լի բարկությամբ:Շիկահերը կիտում է ունքերը , առաջանում , որպեսզի հասկանա կնոջ զայրույթի պատճառը:
-Դու ինձ խաբել ես , դավաճանել , իսկ հիմա ցանկանում ես ներմանս արժանանա՞լ:Երբե՛ք , Արմեն:
Ննջասենյակի դուռը կիսաբաց է , այժմ ձայնն ավելի հնչեղ նոտաներով է արձագանքվում:Արսենը որոշում է ականջ չդնել և հեռանալ , սակայն չարաբաստիկը դեռ առջևում է:
-Չհամարձակվես ասել , որ ես էլ եմ դավաճանել:Ես սիրում էի եղբորդ , ո՛չ թե քեզ:Իսկ դու նենգաբար սպանեցիր ՝ թողնելով Արսենին առանց հոր:
Շիկահերը քարանում է , երեսն ու ամբողջ մարմինը կավճի երանգ են ընդունում:
-Արսենը երբեք չի իմանալու , որ դու չես իր կենսաբանական հայրը:Բայց մի խնդիր կա:
Բաց շագանակագույն աչքերը պատվում են արցունքների բարակ թաղանթով:Հետ է դառնում և կանգնում դռան հետևում:
-Արմինեն գիտի էս ամենի մասին ու չի պատրաստվում երկար լռել:
Վերջին նախադասությունից հետո , որն անբուժելի վերք է առաջացնում սրտի հատվածում , երիտասարդը ոտքով ուժեղ հարվածում է դռանը և արագ քայլերով լքում ծանրացած օդով լի տարածությունը:
Լիլին ահարկու ձայնից վեր է թռչում ՝ գցելով բջջայինը հատակին:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...