Մաս 63.

270 141 12
                                    

[ Irma - I know

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Irma - I know...]

Կյանքում ամեն բան ընկնում է իր տեղը.
ոմանց հետ է վերադարձվում այն ցավը , որոնք նրանք մի ժամանակ պատճառել են ուրիշներին , մյուսներին հակառակը ՝ կյանքը շնորհում է վստահություն հարազատ մարդու մեջ , վստահություն սեփական անձի մեջ...Այն խաղում է ճակատագրերի հետ , որպեսզի տրվի փոխվելու հնարավորություն , ենթադրություններ կատարելու հնարավորություն:Կարևորը ՝ յուրաքանչյուր պահին պատրաստ լինել փոփոխություններին...

Mazda CX5 մակնիշի ավտոմեքենան կայանում է երկահարկանի առանձնատան առաջ ընդամենը մի քանի վայրկյանով , լույսի արագությամբ դուրս է նետվում աղջիկը և վազում դարպասներից ներս ՝ ժպիտով փակելով դրանք:Նա երջանիկ է...Իսկ ավտոմեքենան հեռանում է:

Երբ հասկանում է , որ կարող է աղմուկ բարձրացնել և արթնացնել քրոջն ու հորը , ծանր քայլքը փոխարինում է թաթերի վրա անձայն ընթանալով:Չէ՞ որ նա ամբողջ գիշեր տանը չի եղել , նույնիսկ տեղյակ էլ չի պահել:Զգուշորեն բարձրանում է աստիճաններով վերև ՝ բացելով կանաչաչյայի սենյակի դուռը:Տեսնում է , որ քույրը պառկած է անկողնում , բայց միայն մեջքն է երևում:Հոգոց է հանում և տխրում:Մի գուցե , ցանկանում էր կիսվե՞լ
տպավորություններով օրիորդի հետ:

-Ես քնած չեմ:

Քնաթաթախ ձայնով լռությունը խախտում է Վիլյան:Ժաննան անմիջապես մտնում է սենյակ ու փակում դուռն իր հետևից:

-Էնքա՜ն պատմելու բան ունեմ:

Վազում է և ընկնում անկողնուն:

***

Արսենը համենում է խոհանոց ՝ տեսնելով մորը գազօջախի մոտ:Կինը սուրճ է պատրաստում , նույնիսկ գցել է նախաճաշի սեղանը:Շիկահերը համբուրում է Լիլիի այտը և ձեռքերը մեկնում առաջ ՝ գրկելով կնոջ փխրուն ուսերը:

-Էսօր ի՞նչ ունես անելու:

-Պետք ա տան գործերով զբաղվեմ , գնամ մի քանի բան գնելու , հետո...

-Իսկ տղուդ չես կարոտե՞լ:

Հարցնում է լկտի ժպիտով , մայրը կիտում է ունքերը և պտտվում դեմքով դեպի Արսենը:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now