Մաս 4.

454 155 33
                                    

-Ու ինչքա՞ն ժամանակ ա, որ ընկերական հարաբերությունների մեջ ես Ընկեր Ներսեսյանի հետ:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Ու ինչքա՞ն ժամանակ ա, որ ընկերական հարաբերությունների մեջ ես Ընկեր Ներսեսյանի հետ:

Հայկը հատուկ շեշտում է «ընկերական» բառը, դրա հետ մեկտեղ հետևում ճանապարհին:Առջևում ընթանում է շիկահերի մոխրագույն Camry-ն, իսկ ավելի հեռու՝ սպիտակ Range-ը:Սևահերը նայում է ապակուց դուրս և կոպիտ ձայնով հնչեցնում.

-Ինձ թվում էր՝ մեր ճանապարհը անցկացնելու ենք լռության մեջ:

-Քեզ նաև կարող ա թվալ, որ ես համասեռամոլ եմ:

-Ինձ ինչ թվում ա, վերջում իրականություն ա դառնում:Զգուշացի էդպիսի ռիսկային արտահայտություններ անելուց:

Գայանեն ծիծաղում է և հայացքը նետում կապուտաչյայի դիմագծերին, ում շուրթերի ծայրերը բարձրացած են վեր:

***

-Ու՞ր ենք գնում, Նա՛ր:Գոնե ինչ-որ թեթև հուշում տուր:

-Հասնում ենք, սպասի մի քանի րոպե:

-Դու լավ գիտես, որ ընդհանրապես չեմ սիրում սպասել:

-Իսկ ո՞նց ես մի քանի տարի հետո ինը ամիս սպասելու մեր էրեխու ծնվելուն:

Նարեկը հարցնում է բավականին սարսափելի լրջությամբ, ինչից հետո Վիլյան վայրկյաններ շարունակ չի կարողանում ուշքի գալ, հիպնոսացված անձնավորության նման նայում է սևահեր երիտասարդի պատկերին:Տղան հետևում է ձնառատ ճանապարհին, սակայն, երբ պատասխան չի լսում, կտրվում է և նայում ընկերուհուն:

-Քեզ վատ ե՞ս զգում, Վի՛լ:

Նարեկն անհանգստանում է, իսկ կանաչաչյան չի խոսում:

-Կանգնեցնե՞մ մեքենան:

Նա վերջապես կարգի է բերում իրեն, փակում և բացում աչքերը, ապա գլխով բացասական պատասխան տալիս:

-Չէ, լավ եմ:

-Ի՞նչ էղավ:Որտե՞ղդ ա ցավում:

-Ամեն ինչ կարգին ա, Նա՛ր, մի՛ անհանգստացի:

Աղջիկը պատասխանում է ժպիտով և բռնում տղայի ձեռքը:

***

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now