Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Բացվում են առանձնատան հսկայական դարպասները , սև Mercedes GLE - ն մտնում է սպիտակ բակը և կայանում իր սովորական տեղում:Վարդանը վերցնում է իր սև գործնական պայուսակը , ցանկանում դուրս գալ , երբ վարորդը դիմում է նրան:
-Պարոն Վարդան , էսօր աղջիկներին դասի տանելու ժամանակ Վիլյան նկար էր թողել մեքենայում , փոխանցե՞մ ձեզ:
Վարորդը նայում է առջևի հայելուց տղամարդուն և հարցնում:Վարդանի կիտում է ունքերը:
-Ի՞նչ նկար:
Նա դուրս է բերում վերարկուի ծոցագրպանից սպիտակ ծրարը և մեկնում Վարդանին:
-Կարող եք նայել:
-Լավ , շնորհակալություն:
Վարդանը լքում է ավտոմեքենան , բարձրանում դռան առաջ գտնվող երկու աստիճանն ու մտնում ներս ՝ վտանգավոր ապացույցը ձեռքին:
-Վարդա՞ն...
Աստիճաններով իջնում է Էմման ՝ արդեն իսկ գիշերազգեստը հագին:Ամուսինը թողնում է պայուսակը պահարանին , հանում կոշիկներն ու համբուրում կնոջ այտը:Կոշիկներին հաջորդում է վերարկուն:
-Խի՞ ես էսքան շուտ էկել:
-Ինչ-որ խնդիր կա՞:
-Չէ , չէ , ամեն ինչ նորմալ ա:
-Ի՞նչ իմացար , որ ներս մտա:
-Պատուհանից տեսա:
Վարդանը գլխով է անում և նայում ձեռքի ծրարին:
-Ի՞նչ ա:
-Չգիտեմ , ինչ-որ նկար ա:Վիլյան ա առավոտյան մեքենայում թողել , Սամվելը փոխանցեց:
Էմմայի դեմքի արտահայտությունը փոխվում է:
-Բացել ե՞ս արդեն:
-Չէ , եթե տանն ա Վիլյան , կտա՞ս աղջկաս:
-Տանը չի , երբ գա , կտամ:
Կինն արագությամբ խլում է ծրարն ամունու ձեռքից , սակայն նա ոչինչ չի կասկածում:Համենայն դեպս , այժմ:
-Դեռ չեմ հասցրել հաց պատրաստել , պատվիրե՞նք:
Իր կյանքը ոչնչացնող փաստը սեղմում է ձեռքում ու ժպտում նյարդայն կերպով: