Մաս 40.

371 149 1
                                    

-Պատկերացնում ե՞ս ՝ մամադ ու Սառան ինչ կանեն , երբ իմանան , որ իրանց չէինք ասել էս ամենի մասին:

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

-Պատկերացնում ե՞ս ՝ մամադ ու Սառան ինչ կանեն , երբ իմանան , որ իրանց չէինք ասել էս ամենի մասին:

Գայանեն ուղղում է Հայկի վերարկուի թևը , որն ընկնում է , քանի որ տղայի գիպսում գտնվող ուսը վերարկուից դուրս է:Նա քմծիծաղ է տալիս:

-Չեն իմանա:Հանգիստը կվայելեն ու , մինչև գան , հուսով եմ ՝ հանած կլինեն էս կավը:

Պտտեցնում է աչքերը , դուրս են գալիս հիվանդանոցի դռներից , նրանց ընդառաջ են գալիս մյուս երկու երիտասարդները:
Փաթաթվում են կապուտաչյային , ով ցավից կծկվում է:

-Ցավեցնում եք , հանգիստ թողեք , ի...

Տղաներին հետ է քաշում Գայանեն և կիտում ունքերը:

-Եթե մենք էդ օրը մնայինք խրճիթում ու չվերադառնայինք էս...

Հայկը շրջվում է և նայում հիվանդանոցի շինությանը:Այնպիսի հայացք է ընդունում , կարծես ՝ ամբողջ կյանքն այստեղ է անցկացրել , ո՛չ թե ընդամենը մի քանի օր:

-Քո կոտրված ուսը պետք ա վերականգնեին , Հայկ:Կարևորը ՝ հիմա ամեն ինչ լավ ա...

Բռնում է կապուտաչյայի ձեռքը , ժպտում:

-Սիրտս սիրով լցվեց...

Արսենը ձեռքը տեղադրում է կրծքի ձախ հատվածում և սիրահարված հայացքով նայում այդ զույգին:

-Դուք բնակություն ե՞ք հաստատել էստեղ:
Չեք ուզու՞մ տուն գնալ:

Հարցնում է Նարեկը և խաղում ձեռքում գտնվող մեքենայի բանալու հետ:

-Ես տուն չեմ ուզում...

Հնչեցնում է կապուտաչյան , միասին քայլում են դեպի սպիտակ Range Rover-ը:
Նարեկը նստում է ղեկի առաջ , Հայկը զգուշությամբ տեղավորվում է հետևի նստատեղին , սևահերը ՝ կողքին:Արսենը նստում է սևահեր երիտասարդի կողքին ՝ առջևում:

-Ու՞ր ես ուզում գնալ...

Հարցնում է օրիորդը և տեղաշարժում սիրելիի ձեռքը ավելի հարմարավետ դիրքով:Կապուտաչյան մի քանի վայրկյան նայում է պատուհանից դուրս , ապա հայացքը սևեռում աղջկա երեսին:Շիկահերը մինչ այդ ցանկանում է երաժշտություն միացնել:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էDonde viven las historias. Descúbrelo ahora