Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
اوووه! هذه الصورة لا تتبع إرشادات المحتوى الخاصة بنا. لمتابعة النشر، يرجى إزالتها أو تحميل صورة أخرى.
Շունը վազվզում է հյուրասենյակով մեկ այս կողմից այն կողմ, իսկ Նարեկը կռացած է ծնկներից մեկի վրա, ծիծաղում է կենդանուն նայելիս: Աստիճաններով իջնում է կապուտաչյան՝ ժպիտը երեսին:
-Խի՞ ես տանջում շանս:
Հայկը մոտենում է ընկերոջը, ով ոտքի է կանգնում, գրկախառնվում են:
-Քո շանը տանջել չի լինի:Տիրոջ նման խելացի ա:
-Ու ճաշակով:
Տղան աչքով է տալիս, այնուհետև նստում են:
-Ի՞նչ բերեմ, տղանե՛ր:Քաղցած չե՞ք:
-Չէ, տիկի՛ն Ելենա, ոչ մի բան պետք չի:
-Մենք ամեն ինչի տեղը գիտենք, մա՛մ ջան, գնա հանգստանալու:
-Մաքսին տանում եմ, շունը մեղկ ա ձեր ձեռքը:
Կինը կորչում է կենդանու հետ՝ գնալով առանձնատան անկյուններից մեկը:Ընկերները մնում են միայնակ:
-Խի՞ Արսենը հետդ չի:
-Պետք ա պատրաստվեր, որ դիմավորեր Արմինեի ընտանիքին:
-Տնից չես գալի՞ս:
-Չէ, Արսենի հետ էի:Միանգամից էկա էստեղ:
-Ինչ-որ բան ա՞ էղել:
Նարեկը նստում է բազմոցին ավելի հարմարավետ դիրքով և նայում կապուտաչյային:
-Ո՞նց են առաջ գնում Գայուշի հետ կապված ծրագրերը:
Հայկը բարձրացնում է հոնքը վեր, ապա խոսում.
-Դեռ ամեն ինչ անորոշության մեջ ա:Մեկ ասում ա, որ իրան ժամանակ ա պետք՝ մեր հարաբերությունների մասին մտածելու համար:Մե՛կ...
Եվ տղան կիսատ է թողնում խոսքը, ինչից հետո լկտի քմծիծաղ տալիս:Նարեկը պտտեցնում է աչքերը և հոգոց հանում:
-Ինձ մանրամասները պետք չեն:Դու բուն իմաստին անցի:
-Ես ու Գայուշը, կապ չունի՝ երբ, լինելու ենք միասին:Ես պատրաստ եմ ամեն քայլի՝ քրոջդ հետ բերելու համար:Բայց...Կա Աշոտ անունով «բայց»: