-Չես խոսացե՞լ Դավիթի հետ:
-Չէ , զբաղված էի , մի քանի ժամ առաջ եմ իմացել էս ամենի մասին:
Ժաննան պատասխանում է Գայանեի հարցին ՝ ընթացքում մատներով խաղալով մազերի հետ:Հոգոց է հանում հիասթափված հայացքով , սակայն Արմինեի ձայնը շեղում է նրա ուշադրությունը:
-Պատկերացնում ե՞ս ՝ իմ բացակայության ժամանակ Հայկը մտել ա սենյակ ու սկսել բացատրություն տալ իրա ու Մոնիկայի հանդիպման մասին:
Օրիորդի աչքերը բազմաթիվ անգամներ խոշորանում են , երբ բառերը դուրս են թռչում ընկերուհու շուրթերից:
-Մոնիկան էստեղ ա՞:
-Վաղուց:
-Ու խի՞ եմ ես հիմա իմանում դրա մասին:
-Ասելու առիթ չէր ստեղծվել:
Արմինեն թոթվում է ուսերը և կախում հայացքը ապակուն:Աղջիկների եռյակը կանգնած է կլոր և բարձր սեղաններից մեկի առջև , երիտասարդ տղաները ՝ հագած սպիտակ վերնաշապիկներ և սև դասական տաբատներ , սկուտեղներով շրջում են հսկայական այգով ՝ մատուցելով խմիչքը:Ժաննան հասցնում է վերցնել ալկոհոլով լի բաժակներից մեկը ՝ իրենց կողքով անցնող մատուցողի սկուտեղից:
Երկու աղջիկներն ապշահար նայում են երրորդին , նա վայրկենական դատարկում է բաժակը:-Լավ ե՞ս , Ժան:
Հարցնում են սևահերները ՝ տեսնելով օրիորդի խոժոռված երեսը:
-Հա , լավ եմ:
Շունչ է քաշում , արտաշնչում և ժպտում:
-Քեզ շտապ Դավիթամիցին ա պետք:
Քմծիծաղով արտաբերում է Գայանեն ՝ ուտելով առջևում դրված բալը:Արմինեն կարողանում է զսպել ծիծաղը , իսկ Ժաննան նայում է բջջայինին:
-Լավ , ես հիմա կկանչեմ Դավիթ...
Սկսում է Գայանեն , սակայն ինչ-որ բան ստիպում է նրան կանգ առնել:
KAMU SEDANG MEMBACA
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Fiksi RemajaԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...