Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Սպիտակ Range Rover-ը, որը գրեթե չի նկատվում երևանյան ձնառատ փողոցներում, կայանում է ուսումնական շինության առաջ:Սևահերը ցանկանում է բացել դուռը և, ինչքան հնարավոր է, արագ իջնել մեքենայից, սակայն չի կարողանում:Նա հոգոց է հանում և նայում Նարեկին, ով խոսում է.
-Գա՛յ, էսօր պետք ա գնանք...
Նա ծալում է ձեռքերը որովայնի առաջ և կոպիտ տոնով ընդհատում եղբորը.
-Ես պետք ա դաս անեմ։
-Մինչև վերջ կլսե՞ս:Ես հասկանում եմ, որ իմ արած քայլով ցավեցրել եմ քեզ, բայց...
-Ինձ ոչ ոք չի կարող ցավեցնել:
-Գա՛յ, սու՛ս մնա, խոսում եմ:
Նարեկի պարանոցի երակները ձգվում են, նա փակում է աչքերը և սեղմում ատամները:Սևահերը նայում է պատուհանից դուրս:
-Ես ընդունում եմ, որ սխալ եմ էղել, բայց էդ չի նշանակում, որ ընդհանրապես չպետք ա խոսես իմ հետ:Դու արդեն երկու ամիս շարունակ գրեթե դուրս չես գալիս քո սենյակից, մենակ գնում ես դասի, Վիլյայի կամ Արմինեի տուն, փակվում աղջիկների սենյակներում:Կարգին հաց չես ուտում, դու քեզ հայելու մեջ նայել ե՞ս:Իսկ Հայկը...
-Բա՛ց դուռը, ես ուշանում եմ:
Երիտասարդը երեսը փակում է ձեռքերով և արմունկները հպում ղեկին:Կապուտաչյայի անունը լսելիս Գայանեի սիրտը սկսում է բաբախել անիծյալ արագությամբ:
-Խոստացի, որ էսօր մի ժամ կհատկացնես ինձ, խնդրում եմ։
Գայանեն գլխով դրական պատասխան է տալիս, քանի որ չի կարողանում մերժել խնդրանքը:Նարեկը բացում է դռները, երկուսը լքում են մեքենան:Սևահերը արձակում է մոխրագույն վերարկուն, որի ներքո երևում է նույն երանգ ունեցող հաստ բլուզը, որը նա համադրել է սև տաբատի հետ:Հետևելով քրոջ գործողություններին՝ Նարեկը շարժում է գլուխը աջից ձախ, ապա արագ քայլերով հասնում օրիորդին:Փակելով մուգ շագանակագույն աչքերը՝ Գայանեն մտքում արտաբերում է.
«Միայն թե չտեսնեմ։»
Նա բարձրացնում է հայացքը և նայում համալսարանի մուտքի դռանը:Այնտեղ նկատվում է սիրելի, բայց օտարացած մի մարմին:Հայկը հպել է թիկնեղ մեջքը պատին, նրա սև, երկար վերարկուն արձակած է մինչև վերջ, ձեռքում գտնվում է ծխախոտը, որը վերջին ամիսների ընթացքում դարձել է տղայի միայնության լրացումը:Սևահերը կիտում է հոնքերը, բարձրացնում հայացքը երկնքին և խորը շունչ քաշում՝ արտաբերելով․