Մաս 47.

364 144 22
                                    

Ժաննան դնում է վերջին ափսեն սեղանին և նստում հոր առաջ:

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Ժաննան դնում է վերջին ափսեն սեղանին և նստում հոր առաջ:

-Վիլյան էլի մեր հետ չի...

Տղամարդը սկսում է ծամել միսը և խոսել կրտսեր աղջկա հետ:

-Էդ արդեն սովորական ա դարձել:

Օրիորդը թոթվում է ուսերը և միանում հորը ՝ սկզբում խմելով բնական հյութը:

-Տունս դատարկվում ա...

Վարդանը տխուր քմծիծաղ է տալիս և խորը հոգոց հանում:Ժաննան հայացքը բարձրացնում է նրա վրա , ապա ձեռքով փակում հոր ՝ մի քանի անգամ մեծ ձեռքը:

-Ես քո հետ եմ , պապ:Վիլյան էլ ա մեր հետ:Ուղղակի ընկերներին էլ ա շատ ժամանակ հատկացնում:

-Էմմային տնից դուրս արեցի , Վիլյան ընկեր ունի , շուտով կամուսնանա...Կգա մի օր , քեզ էլ կամուսնացնեմ:

Ժպտում է և շոյում դստեր ձեռքը:Երբ լսում է խորթ մոր մասին , ակամայից հիշողությունն ազդանշան է տալիս:

-Պապ , էսօր ոստիկանությունից ինչ-որ Դավիթ Ալեքսանյան անուն-ազգանունով քննիչ էր էկել:

Հայրը կիտում է ունքերը և քաշում ձեռքը:

-Ի՞նչ էր ուզում:

-Հարցնում էր ՝ ավել ձայնագրություններ կամ փաստեր կա՞ն:

-Հետո՞:

-Ասեցի , որ տվել ենք էնքանն , ինչքան որ էղել ա:

-Ձայնագրություններում ամեն ինչ շատ պարզ լսվում ա:Խի՞ են երկարացնում գործի ընթացքը:Ընդամենը պետք ա Էմմային ու Արմենին փակեն բանտում , ու վերջ:

Տղամարդը նյարդայնանում է , ոտքի կանգնում և սկսում շրջել սեղանի անկյուններում:

-Երևի , իրանցից ինչ-որ մեկը ժխտել ա էդ ամենը:Դրա համար քննիչն էկել էր ավել տեղեկություն քաղելու:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էTempat cerita menjadi hidup. Temukan sekarang