Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.
Իրականում , ինչպես օրենք , հարկավոր է վաղ թե ուշ վճարել յուրաքանչյուր ասված ստի համար:Սակայն ամենադժվարը ՝ ստի հետևանքով առաջացած խնդիրներն ուղղելն է:Խաբեությունը ծնում է նոր խաբեություն , և անհնար է փրկության ելք գտնել:Անհրաժեշտ է միայն հավատալ սեփական ուժերին , իրական անձին...Եվ , եթե ամեն ինչ սկսում ես մաքուր էջից , առջևում մնում է այն , ինչ ինքդ կանես:
Աշոտն ուղղում է կարճաթև կարմիր շապիկի օձիքը , սանրում մազերը , ցանում թանկարժեք օծանելիքը:Ներքուստ կրել երկու տարբեր անձնավորություններ , ի՞նչ խոսք , դժվար է...Անկարելի...Անհամատեղելի:Սակայն երիտասարդը հաղթահարում է ճակատագրի կողմից տրված փորձությունները , գտնում ելքեր , նորանոր ուղղիներ:Եվ այժմ նա պատրաստվում է հանդիպել , զրուցել , ըմպել մեկ գավաթ սուրճ , շփվել աղջիկների հետ ՝ որպես մորաքրոջ դստրերի , այլ ո՛չ թե ուսանողուհիների:Դեռ երեկ ճանապարհել է ավագ քրոջը , իսկ այսօր ձեռք է բերելու երկու փոքրերին...Մի գուցե...Վերջին անգամ իր արտացոլանքով հիանալով ՝ վերցնում է սպիտակ BMW - ի բանալիները և լքում բնակարանը ՝ չմոռանալով կողպել դուռը:
Սառայի մասին գերիշխող մտքերը թույլ չեն տալիս կենտրոնանալ , ուշադրությունը հառել առջևում երթևեկող ավտոմեքենաներին , լուսակիրներին , ուղղուն:Ընդամենը մեկ երեկո...Մեկ երեկո անցկացնելով գրեթե անծանոթ կնոջ անկողնում ՝ կորցրել է հանգիստը: Սառան ազատ է , կյանքով և ուրախությամբ լեցուն , անցյալի վրա թքած ունի , ներկան գնահատում է , ապագան թողնում բախտի քմահաճույքին:Նրա բնավորությունը բարդություններ չի ստեղծում , զերծ է պահում անախորժություններից և այլևս ոչինչ , բացառությամբ մեկանգամյա համատեղ սիրային կապի , չի խոստանում:Մի՞թե տղամարդկանց դուր են գալիս վերը նշված հատկանիշներով կանայք...Իսկ նախկին մաթեմատիկայի դասախոսը չի դադարում մտածել և հիշել , սառը և տաք դատել , հասկանալ և մերժել տարիքային սահմանափակման փաստը:
Մտածմունքներն օգնում են արագ անցնել սպասված քսան րոպեների ճանապահը , և տղան կայանում է ավտոմեքենան պայմանավորված վայրի առաջ:Իջնելով և նայելով շուրջը ՝ ամենուր տեսնում է կիսաբաց և արդեն իսկ արևահարված մարմիններ , շոգ եղանակից բողոքող տարեցներին , գունավոր ամառային հագուստներով երեխաներին:Ակամայից աչքի առաջ հայտնվում է քրոջ դուստրը ՝ Ալբինան:Ընդամենը որոշակի տասնութ ժամ , և Աշոտը կարոտում է աղջնակին:Բաժանումը ցավալի էր , բայց հրատապ: