Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
Բացելով կապույտ աչքերը ՝ առաջինը , ինչին ուշադրություն է դարձնում Հայկը , տիրող քաոսն է...Ամենուրեք թափթփված են դատարկ կարտոնե տուփեր , պլաստմասե և ապակե շշեր , սեղանին նետված են անձեռոցիկներ...Արևը , որն ընկնում է պատուհաններից ներս , ստվեր է գցում հատակին:Մի փոքր պառկած վիճակից կիսանստելով ՝ նայում է երիտասարդներին:Կարծես ՝ նախորդ օրը հարսանիք է եղել Բալանյանների առանձնատանը , և այժմ բոլորը դրա ազդեցության ներքո են: Արսենը քնած է աթոռին ՝ գլուխը սեղանին իջեցրած:Արմինեն պառկած է փափուկ և հարմարավետ բազկաթոռին , Վիլյան ու Նարեկը փռվել են գորգի երկարությամբ:Իսկ սևահերն էլ որտե՞ղ պետք է գտնվի , եթե ո՛չ Հայկի գրկում ՝ բազմոցի վրա:Չի հասցնում հիանալ քնած օրիորդի գեղեցիկ և խաղաղ դիմագծերով , քանի որ զանգում է բջջայինը:Փորձում է զգուշորեն , սակայն և արագությամբ վեր կենալ տեղից և պատասխանել , քանի դեռ ձայնը բոլորին չի արթնացրել:Ցանկանում է շրջանցել Գայանեին , ով ձեռքերով ամուր սեղմում է երիտասարդի մարմինը ՝ չթողնելով իրենց միջև հեռավորություն ստեղծել:
-Գայ...Սպասի՜...
Շշնջում է ծիծաղով , ինչից հետո աղջիկը կիտում է ունքերը , բայց բաց թողնում առանց աչքերը բացելու:Կապուտաչյան սկսում է փնտրել հեռախոսը , ձայնը կա , պատկերը ՝ ոչ...
-Ես էդ հեռախոսի վերջը կտամ , եթե հե՛նց հիմա չանջատեք:
Փնթփնթում է Արսենը քնաթաթախ տոնայնությամբ , վայրկյաններ ձայնը կտրվում է , Հայկը մոտեցնում է հեռախոսը ականջին:
-Ողջույն...
Մի ակնթարթ նրա շարժը կանգ է առնում...Շունչը ՝ նույնպես:Խոսե՞լ...Իսկ ի՞նչ ասել...Գայանեի կողքին կանգնա՞ծ... Ծանր հոգոց է հանում , պարանոցի երակները ձգվում են:
-Հա՞յկ...Ո՞վ էր զանգել...
Հարցնում է սևահերը երեխայի պես , սակայն մեջքով է պառկած սիրելիին:Կապուտաչյան մոտենում է նրան , կռանում և նուրբ համբույր թողնում աղջկա ուսին և խոսում.
-Սխալվել էին...Քնի:
Նա ժպտում է , իսկ տղան ՝ կամաց քայլերով դուրս գալիս հյուրասենյակից ՝ իր հետևից փակելով դուռը: