Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Ժաննան փորձում է կենտրոնանալ , ողջ մտքով խորասուզվել քննության համար նախատեսված նյութի մեջ , սակայն ապարդյուն...Մտքերը ճախրում են բավականին հեռու ՝ թույլ չտալով հոգալ կարևոր գնահատականի մասին:Աղջիկը հոգոց է հանում , մեջքով հպվում աթոռին և նայում առաստաղին:Արդեն գրեթե մեկ շաբաթ է , ինչ քննիչը խուսափում է նրանից և նրա զանգերից , պատճառաբանում , որ զբաղված է և չի կարող ծավալուն աշխատանքները մղել հետին պլան:Օրիորդը , լինելով խելացի և բանիմաց , հասկանում է կատարվելիքում իր մեղավորության չափաբաժինը:Չէ՞ որ երիտասարդը սպասում էր , չէ՞ որ նրանք ժամադրված էին...Հաստատակամությունը գլուխ է բարձրացնում ՝ ստիպելով զանգահարել Դավիթին:Վայրկյաններ անց , որոնք թվում են դարեր , լսվում է հոգնած և խռպոտ ձայնը:
-Բարի երեկո , Ժաննա:
-Բարի երեկո , էլի զբաղված ե՞ս:
-Ինչ-որ բան ա՞ էղել:Օգնությանս կարիքն ունե՞ս:
Նա քմծիծաղ է տալիս և պատասխանում.
-Ուզում էի զբոսնել , եղանակը բավականին լավն ա , կընկերակցե՞ս:
-Կներես , բայց...
-Ես մի քանի րոպեից տնից դուրս եմ գալու:Ու , եթե երեկոյան ժամին ուրիշ տղաներ տեսնեն միայնակ , անպաշտպան աղջկան փողոցով քայլելիս , հետո սեռական ոտնձգության փաստաթղթերը հայտնվելու են քո սեղանին , քննիչ Ալեքսանյան:
Ոգևորված և կոպիտ արտահայտությունից հետո տիրում է անհարմար լռություն:Հեռախոսի հակառակ կողմում գտնվողի ուղեղում տարվում են բանակցություններ , հակաճառումներ , համաձայնություններ , և վերջապես հնչում է.
-Գալիս եմ քո հետևից , սպասի:
Հաջորդում են կարճ զանգերը , աղջիկը բջջայինը հեռացնում է ականջից և խորամանկորեն ժպտում:
-Վաղուց պետք ա բարկանայի , որ օրերն անտեղի չկորեին:
Ձեռքերը ծալում է որովայնի առաջ , այնուհետև լսում ոտնաձայներ:Եվ ինչպե՞ս կարելի էր մոռանալ , որ տանը միայնակ չէ: