Մաս 28.

415 161 8
                                    

-Վարդան , խնդրում եմ , ինձ մի քանի րոպե հատկացրու

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Վարդան , խնդրում եմ , ինձ մի քանի րոպե հատկացրու...Ես ամեն ինչ կբացատրեմ:

Էմման աստիճաններով վազում է ներքև ՝ ամուսնու հետքով:Վերջինս իր հետ քարշ է տալիս մի մեծ ճամպրուկ , չի ցանկանում ո՛չ լսել , ո՛չ էլ կանգ առնել:

-Ես դեռ էրեկ պետք ա քեզ դուրս հանեի:Շնորհակալություն հայտնի , որ մի քանի ժամ ավել մնացիր:

Նույնիսկ Ժաննան , ով ուսով հենված է միջանցքն ու խոհանոցն իրար կապող դռանը , ցարմացած է հոր խոսելաձևից և բարկությունից:Քանի որ նա երբեք իր կնոջը վատ չի վերաբերվել:Մինչև այսօր...
Բաց է անում դուռը , ձմռան սառնամանիքն անմիջապես ներս է խուժում և անցնում նրանց ոսկորների միջով:

-Դու՛րս իմ տանից...

Ցածր , սակայն ահարկու , կտրուկ և սառը տոնով արտաբերում է նա:Էմմայի աչքերը պատված են արցունքների բարակ շղարշով , որոնք փայլ են հաղորդում մուգ բիբերին:Ժաննան ուշադրությամբ սպասում է շարունակությանը , բայց նա հաշվի չի առնում ամենակարևոր փաստը...
Կինը դանդաղ քայլերով մոտենում է իր ճամպրուկին , մեկնում ձեռքը դրան:
Շրջվում է և ցանկանում վերջապես ազատել այդ առանձնատունն իր ներկայութրունից , սակայն անսպասելիորեն կանգ է առնում հե՛նց դռան շեմին:Վայրկյաններ անց պտտվում է , չար քմծիծաղ տալիս տղամարդուն և ժպտում:

-Եթե կարող ես ինձ դուրս հանել տանից նրա համար , որ խաբել եմ քեզ , ուրեմն աղջիկներդ էլ արժանի չեն կողքիդ մնալուն:

Հնչեցնում է Վարդանի համար ապշեցնող չարությամբ և թույնով , նա կիտում է ունքերը և հարցական հայացքով նայում արդեն իսկ նախկին կնոջը:

-Ի՞նչ ես ուզում ասել:

Ժաննայի շնչառությունը կանգ է առնում , աղջիկը հասկանում է , որ շուտով վտանգը նրա և քրոջ դուռն էլ է թակելու:Էմման պատասխանում է:

-Վիլյան վաղու՜ց հարաբերությունների մեջ ա քո շա՜տ սիրելի ընկեր Սևակի որդու ՝ Նարեկի հետ...Իսկ կրտսեր աղջիկդ ամեն կերպ թաքցնում էր էդ ամենը...

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now