Մաս 25.

357 162 11
                                    

Աղջիկների եռյակը կանգնում է ակումբի դռան առաջ , որի հակառակ կողմում տիրող աժոտաժը հասնում է նաև նրանց , տարածվում շրջակայքում:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Աղջիկների եռյակը կանգնում է ակումբի դռան առաջ , որի հակառակ կողմում տիրող աժոտաժը հասնում է նաև նրանց , տարածվում շրջակայքում:

-Տղաները մեզ սպանելու են...

Հաճելի ծիծաղով արտաբերում է Գայանեն , նայում իր աջ և ձախ կողմերում կանգնած աղջիկներին:

-Ճիշտ ես անում , Գայ:Մահանալուց առաջ մի՛շտ պետք ա ծիծաղով լքել էս աշխարհը:

Ժպիտով պատասխանում է կանաչաչյան:

-Համենայն դեպս...Ես մտածելու ոչինչ չունեմ:Լիովին ազատ եմ...

Ինքնագոհ քմծիծաղ է տալիս Արմինեն , սևահերը մեկնում է ձեռքը առաջ և հրում դուռը դեպի ներս:

-Իրանք խելոք կնայեն իրանց ֆուտբոլը:

Հնչեցնում է նա , երկրորդն ու երրորդը հետևում են աղջկան:
Վայրկյաններ անց գունավոր լույսերն առկայծում են նրանց աչքերում , ինչից ընկերուհիները մի փոքր խոժոռվում են և թեքում հայացքները:Երաժշտությունը խլացնում է , իսկ երիտասարդների պարելն արդեն ազդում է աղջիկների նյարդերի վրա:

-Պետք ա շտապ բեմ դուրս գալ ու ցույց տալ , թե պարելն ինչպես ա լինում:

Ունքերը կիտելով ՝ դժգոհում է Գայանեն:

-Բայց մինչև էդ...

Արմինեն բարձրացնում է ձեռքում գտնվող պայուսակը , օրիորդների դեմքին լայն ժպիտ է հայտնվում:

-Ժամանակ չկորցնենք:

Խորհուրդ է տալիս կանաչաչյան , ինչից անմիջապես հետո քայլում են ամբոխի միջով ՝ հասնելով ու մտնելով կանանց լոգարան:

***

-Միայնակ ե՞ք ապրում:

Հարցնում է Ժաննան աղջկան և մի կում անում իր թեյից ՝ նստած տեղում ուսումնասիրելով տունը:Ամեն բան կառուցված և հարդարված է հին ոճով . հիշեցնում է հին ժամանակների հարուստ մարդկանց տները , որոնք և՛ հարմարավետ էին ու օջախի բույր հաղորդող , և՛ շքեղ իրենց չափի մեջ:

-Չէ , երեխայի հետ:

Մի փոքր կաշկամդվող ժպիտով պատասխանում է նա , լցնում իր թեյի բաժակը:Ժաննան զարմացած հայացք է ընդունում:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now