Մաս 36.

359 161 6
                                    

Բոլորն էլ ցանկանում են , թեկուզ մի քանի ժամով , սակայն անցկացնել Ամանորյա տոներն ընտանիքի , հարազատների , ընկերների , սիրելիների հետ , կտրվել աշխատանքից , մոռանալ առօրյա հոգսերի և խնդիրների մասին , տրվել հաճույքին և ճանապարհել հին տարին ՝ երջանկու...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Բոլորն էլ ցանկանում են , թեկուզ մի քանի ժամով , սակայն անցկացնել Ամանորյա տոներն ընտանիքի , հարազատների , ընկերների , սիրելիների հետ , կտրվել աշխատանքից , մոռանալ առօրյա հոգսերի և խնդիրների մասին , տրվել հաճույքին և ճանապարհել հին տարին ՝ երջանկությամբ դիմավորելով նորը:

Բայց երիտասարդն իր հերթական Ամանորն անցկացնելու է սպիտակ պատերի ներսում ՝ սառը հիվանդասենյակում:Լսվում է նրա սրտի աշխատանքի տատանումների ձայնը , ջրի և դեղերի ձայնը , որոնք օդակաթիլային համակարգով ներթափանցում են տղայի երակները:

Դանդաղ բացվում են կապույտ բեկորները , որոնք դեռ չեն կարողանում պարզ տեսնել:Հայացքը , որը լի է զարմանքով և անորոշությամբ , հառում է առաստաղին:Դրա բարձրությունից անտանելի գլխապտույտ է առաջանում , այդ իսկ պատճառով Հայկը փակում է աչքերը մի քանի վայրկյանով և խորը շունչ քաշում:Շնչելիս տհաճ ցավ է զգում թոքերի շրջանում , սկսում է շարժվել պառկած վիճակում , չի հարմարվում:Ցանկանում է շարժել ոտքերը , բայց չի կարողանում:
Ծանրություն է զգում դրանց վրա , ինչն ավելի է մեծացնում ծնկների ցավը։

Մի փոքր բարձրացնում է մեջքը , նայում ոտքերին , կրկին հետ պառկում , քանի որ անկարող է երկար այդպիսի դիրքով մնալ:
Սևահերը քնած է նրա ոտքերի վրա:Նստած է աթոռին , բայց մարմնով ձգված է առաջ ,
ձեռքերով գրկել է սիրելիի ոտքերը և այդպես էլ քնով անցել:Չի փորձում արթնացնել աղջկան , որովհետև նա այժմ վտանգ չի ներկայացնում , իսկ գիշերվա դեպքերից հետո քունը նրան օդի պես հարկավոր է:

Եվս վայրկյաններ շարունակ մնալով լռության մեջ ՝ գլուխը թեքում է դեպի պատուհանը:Նորից ձյուն է տեղում , որը հիշեցնում է ժամեր առաջ կատարված մղձավանջի մասին։Անսպասելիորեն բացվում է հիվանդասենյակի դուռը , տղան չի շտապում նայել , թե ով է ներս գալիս:

-Կոտրվածքը , բարեբախտաբար , մեկն ա:
Շուտ վերականգնվող ոսկոր ա , էնպես որ...

Բժիշկը խոսում է , Կարենն այդ ընթացքում լսում է և հայացքը տեղափոխում որդու վրա:

-Հայկ...

Շտապողականությամբ մոտենում է մահճակալին , վազում երիտասարդի դիմագծերով:Տղան դադնաղ շրջում է հայացքը և լրջորեն նայում հորը:Աչքերն անտարբեր են և հոգնած տեսք ունեն:
Բժիշկը բարձրացնում է ունքը վերև ու նայում Գայանեին:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now