Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.
-Գա՛յ, լսում ե՞ս մեզ:
Վիլյան և Արմինեն նայում են սևահերին, ով նստած է ննջասենյակի հատակին, իսկ մեջքը հենված է անկողնուն:Աղջիկը հեռախոսի օգնությամբ կարդում է ինչ-որ բան, առանց էկրանից կտրվելու խոսում.
-Ը-հն, շարունակեք:
Կանաչաչյան վերցնում է բջջայինը նրա ձեռքից:
-Ի՞նչ ես անում:
-Տու՛ր, Վի՛լ, գիրք եմ կարդում:
Գայանեն նվնվում է և ձեռքերով հպվում հատակին՝ ձգվելով առաջ և ցանկանալով վերադարձնել իր տեխնիկան:Արմինեն հետաքրքրությամբ հարցնում է.
-Ի՞նչ գիրք:
Սևահերը, վերջապես խլելով բջջայինը, պատասխանում է.
-«Որբանոց»:
Երկու աղջիկները հարցական հայացքներով նայում են միմյանց, երրորդը՝ վերադառնում ընթերցմանը:
-Ինչի՞ մասին ա:
-Վի՛լ, վերնագրից արդեն պարզ ա, թե ում մասին ա, ավելի ճիշտ՝ որբ երեխաների:
Գայանեն բարձրացնում է հայացքը և թարս նայում առջևում նստածներին:
-Գիրքը ընդհանրապես որբ երեխաների մասին չի, Արմի՛ն:Պարունակում ա մեծ իմաստ ու միտք, որը ոչ բոլորը կհասկանան:
Արմինեն կիտում է հոնքերը, բայց մեկ է՝ ոչինչ չի հասկանում:Վիլյան քմծիծաղ է տալիս և հարցնում.
-Իսկ խի՞ գրախանութից չես առնում:Աչքերդ ափսոս են:Ո՞վ ա քո փոխարեն աչքերով գայթակղելու Հայկին:
Աղջիկը պտտեցնում է բիբերը, դնում հեռախոսը կողքին և ծնկները հավաքում որովայնի առաջ:
-Իրականում էդ գիրքը վաճառքի ենթակա չի, ընդամենը մի կայքում կա ամբողջությամբ:Երկու հազար տասնյոթ թվականի սկանդալային գրքերից մեկն ա: