Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
-Ու՞ր ես ինձ տանում:
-Չգիտեմ:
-Հիանալի տեղ ա , հաճախ եմ գնում:
Գայանեն ծաղրում է սարկազմով և հառում մուգ շագանակագույն բիբերը ճանապարհին , որը րոպե առ րոպե փոփոխվում է:
-Մի քիչ աշխատանքիցդ կպատմե՞ս:
Սևահերը հոգոց է հանում և , առանց շրջվելու , սկսում.
-Դիմահարդարում , վարսահարդարում , նոր հագուստներ , տարբեր նկարներ , հաճելի մթնոլորտ:
-Շատ հետաքրքիր ա:
Կապուտաչյայի հայացքը կենտրոնացած է դիմացը , ձախ ձեռքով շարժում է ղեկով , աջով քորում պարանոցը և շեղում օրիորդի ուշադրությունն իր ձեռքին:Վերջինիս սև թանաքները , երևան գալով բարակ շապիկից , ցավալի ու գեղեցիկ հիշողություններ են արթնացնում:Սակայն արդյո՞ք դրանք երբևէ քնում են...
-Վերադարձել ես հին մեքենայիդ:
-Հա , կյանքիս լավագույն վայրկյանները սրա մեջ եմ անցկացրել:
Բախվում են կապույտ օվկիանոսներն ու մութ անդունդները:Հայացքներով խոսելն ընդհատվում է բջջայինի ՝ ո՛չ ճիշտ ժամանակի զանգով:Աղջիկը շտապում է հանել այն պայուսահից և պատասխանել.
-Ալո...
Ուղիղ ունքերը կիտվում են , բիբերը ՝ խոշորանում , հավասարակշռված դիմագծերը ՝ ձգվում:Հայկն անհանգստանում է և հաճախակի հայացքներ նետում սիրելիի ուղղությամբ:
-Ոչ մի տեղ չգնաս , հիմա գալիս եմ:
Անջատում է զանգը և երիտասարդին պատում խնդրառական նայվածքով:
-Ինձ կտանե՞ս Արմինի տուն:
-Ի՞նչ ա էղել:Լավ ա՞:
-Չէ:Անհասկանալի բառեր էր կմկմում Արսենի մասին , ինձ թվում ա ՝ վիճել են: