Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.
-Հակոբյան Էմման պնդում ա , որ դուք օգնել եք կոտրել Պողոսյան Վարդանի և Պետրոսյան Սևակի բանկային հաշիվները:Ի՞նչ կասեք:
Հարցնում է կանաչաչյա երիտասարդը ՝ հաճախակի հայացքներ գցելով իր կատարած նշումներին:Նստած են այն նույն սենյակում , որտեղ մի քանի րոպե առաջ Էմմայի հետ:
-Անմտություն ա...Ես ունեմ իմ սեփական բիզնեսները , քաղաքական գործիչ եմ:Իսկ էս ամենը հիմա ազդում ա իմ հեղինակության վրա:
Նյարդայն և բարձր ձայնով ժխտում է Արմենը , փորձում ձեռքերն ազատել երկաթներից , բայց ապարդյուն:Բավականին ամուր են:
-Եթե այժմ չընդունեք ձեր գործած հանցանքը , ապացույցները մանրակրկտորեն ուսումնասիրելուց հետո դատարանը կերկարացնի ազատազրկման ժամկետը:
Հանգիստ ձայնով պատասխանում է նա և սպասում խոստովանությանը:Արմենը մի փոքր առաջ է մեկնում մարմնով և սպառնալի ձայնով շշնջում:
-Արմեն Բալանյանը չի դատվելու:
Սակայն նրա պահվածքից երիտասարդի երեսին ո՛չ մի մկան չի շարժում , նույնիսկ այդ գեղեցիկ աչքերը չի թարթում:Միայն քմծիծաղ է տալիս , հեռու քաշվում և ոտքի կանգնում:
-Տվե՛ք ինձ Վարդան Պողոսյանի տան հասցեն:
Հրամայում է ոստիկաններին , նորից նրանցից առաջ դուրս գալիս դռնից և ուղևորվում բաժնից դուրս:
***
-Ես շտեմարանից աչքի կանցկացնեմ էդ խնդիրներն ու կուղարկեմ քեզ:
Ժաննան զրուցում է հեռախոսով և ընթացքում նաև ինչ-որ բան արտագրում տետրի մեջ:Հնչում է զանգը , նա ոտքի է կանգնում և քայլում դեպի դուռը:
-Լավ , կզանգեմ:
Ասում է և անջատում:Կիտում է ունքերը:
-Խի՞ իրանց բանալիներով չեն բացում:
Հարցնում է ինքն իրեն , պտտեցնում դռան վրա գտնվող բանալին և բացում այն:Առջևում կանգնած է մի համակրելի երիտասարդ . մազերն ունեն մուգ երանգ , սակայն սև չեն , ավելի շուտ շագանակագույն են , որոնք փայլում են , ունքերն ընդամենը մեկ տոնով են տարբերվում մազերից , աչքերի կանաչը փոփոխում է իր ենագը , դառնալով փիրուզե , ապա ընդունում մամուռի գույն , բարձրահասակ է , թիկնեղ ուսերով և մկանոտ ձեռքերով: Ժաննան առաջիկա մի քանի վայրկյանն ուսումնասիրում է նրան ոտքից գլուխ , այնուհետև հայացքը սառեցնում աչքերին: Դրանք գերում են , գրո՛ղը տանի: Երիտասարդը հարցական հայացք է ընդունում և բարձրացնում ունքը վերև: Աննկատ ձևով ժպտում է , երբ հասկանում է օրիորդի պահվածքի պատճառը , ապա լրջանում և ծոցագրպանից դուրս բերում ոստիկանական գրքույկը: