Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Լսարանը խառնված է՝ դասախոսի բացակա լինելու պատճառով:Յուրաքանչյուրը զբաղված է իրեն հետաքրքրող գործով. մեկը նկարվում է, մյուսը սարսափելի արագությամբ կրկնում է դասը, երրորդը նայում է պատուհանից դուրս, չորրորդը լսում է երաժշտություն՝ ականջակալները ականջին:Ձայնը այնքան բարձր է, որ երգի ռիթմը լսվում է նույնիսկ լսարանի մյուս շարքերում: Վիլյան, սևահերին պատելով բավականին խիստ հայացքով, հարցնում է.
-Ինչքա՞ն ես պատրաստվում խուսափել Հայկից:
Գայանեն բարձրացնում է հոնքը վեր:
-Դու իմ ընկերուհին ե՞ս, թե՞ Հայկի:
Արմինեն միանում է զրույցին՝ ասելով.
-Ո՞նց չես հասկանում, որ կապրիզներդ անիմաստ են, Գա՛յ:
-Իսկ չեք մտածե՞լ, որ ես ամաչում եմ նայել Հայկի աչքերի մեջ:Իմ տեսած երազը ուղղակի աբսուրդ էր:Ես՝ մերկ կանգնած սենյակիս մեջտեղում, ու Հայկը՝ առջևումս:
Սևահերը ձեռքերով փակում է երեսը, իսկ ընկերուհիները թեթև ծիծաղում են:
-Խոստովանի, որ վախենում ես:
-Ե՞ս:
Աղջիկը անմիջապես ազատում է դեմքը ձեռքերից և գրեթե բղավում:Արմինեն գլխով է անում, իսկ կանաչաչյան ծալում է ձեռքերը որովայնի առաջ:Գայանեն բարձր ծիծաղում է:
-Դու կատակներ մի՛ արա, Վիլյա՛, թե չէ ես չեմ դիմանա:
-Գա՛յ, դու վախենում ես քո ու Հայկի...Արդեն հասկացար:
-Խի՞ պետք ա վախենամ, Վի՛լ:
-Մտածում ես, որ ձեր հարաբերությունից հետո ինքը քեզ ցավ կպատճառի ու մի հիմար բան կանի, ինչի պատճառով կնեղվես ու ամիսներ շարունակ բառ չես փոխանակի Հայկի հետ:
Ընկերուհու պատասխանից հետո սևահերը լուրջ հայացքով նայում է նրան, ապա խորը շունչ քաշում:
-Իրականում էդ չի իմ վախի պատճառը:
Արմինեն և Վիլյան ընդունում են հարցական հայացքներ, իսկ օրիորդը դժվարությամբ արտաբերում է՝ բիբերը կախելով սեղանին.