Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
-Արսե՛ն, դու հիվանդ ե՞ս:Մեր ծնողները սպասում են մեզ ներքևում:
Արմինեն խոսում է անհանգստացած ձայնով և գտնվելով շիկահերի գրկում՝ փորձում է նայել դռնից դուրս, սակայն Արսենը ոտքով փակում է այն և վայրկյաններ հետո իջեցնում աղջկան հատակին:
-Իհարկե ես շատ ուրախ եմ, որ դու իմ ծնողներին համարում ես քո ծնողները, բայց...
Տղան դանդաղ և վտանգավոր քայլերով մոտենում է սևահեր օրիորդին, ով նույնկերպ քայլում է հետ:
-Յուրաքանչյուրը պետք ա պատասխան տա, եթե կասկածում ա Արսեն Բալանյանի ուժերի վրա:
Նա շրջանցում է ձեռքը աղջկա բարակ գոտկատեղին և ձգում դեպի իր մարմինը:Արմինեն կծում է ստորին շուրթը և փոքր ձեռքերում սեղմում տղայի վերնաշապիկի օձիգը:Շիկահերը, հեռացնելով սև մազափունջը սիրելիի նուրբ դիմագծերից, լկտի քմծիծաղ է տալիս և հարցնում.
-Ի՞նչ ես ուզում, Արմինե՛:
Աղջիկը նայում է Արսենի բաց շագանակագույն աչքերի միջև, այնուհետև արագ իջեցնում հայացքը և կարմրում:
-Ոչ մի բան:
-Խաբում ես:
Երիտասարդը դանդաղ բարձրացնում է ձեռքը գոտկատեղից վեր, անցկացնում սիրելիի կրծքով և իջեցնում որովայնին՝ զգալով օրիորդի սրտի արագ բաբախումները և որովայնի հատվածում անհասկանալի նախշեր նկարելով:
-Իսկ ես չեմ սիրում, երբ խաբում են ինձ:
Արմինեն կանգնած է քարացած վիճակում, նույնիսկ չի կարողանում նույնիսկ շնչել մեծ տարածության մեջ:Թթվածինը բավական չէ, այն անզոր է շիկահերի հպումների դեմ:
-Ներքևում...
-Ներքևում առանց մեզ գլուխ կհանեն:
-Չէ, Ա՛րս, էդ ճիշտ չի:
Տղան լուրջ հայացքով նայում է սևահեր օրիորդին, ապա ազատում նրան իր կապանքներից:
-Ճիշտ ես, կներես:Ուղղակի ինձ նույնպես հասկացի:Ես երկար չեմ դիմանա: