Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Աչքերիդ մեջ սեր եմ փնտրում , մի՞թե զու՜ր է , զուր:Խոսքերիդ մեջ ՝ սիրո խոստում , մի՞թե զու՜ր է , զուր:
Շիկահերի համար ղեկը դհոլ է հանդիսանում , իսկ մեքենան ՝ երաժշտական բեմ:
-Արցունքները աչքերիս ՝ ես քեզ աղաչում եմ:Իմացի՛ր , որ հավիտյան քոնն եմ , քեզ սիրում եմ...
Երգում է , նվագում , վարում և ծիծաղում: Արմինեն , ով նստած է շիկահերի կողքին , կանգնում է նստատեղին և ձգվում դեպի տանիքը ՝ դուրս հանելով մարմնի կես հատվածը:Ձեռքերը տարածում է երկու կողմերում և փակում սև աչքերը ՝ վայելելով առավոտյան սառը շունչը:Քամին փչում է հակառակ ուղղությամբ , աղջկա վարսերը խառնվում են , սակայն դա ամենաքիչն է , որ հուզում է նրան:
Արսենը ժպտում է , համբուրում սիրելիի ոտքը , որը ծածկված է երեկոյան զգեստի բարակ շղարշով:
***
Գայանեն հրում է ապակե դուռը , մտնում լուսավոր և գունեղ գործակալություն:Քանի որ դեռ վաղ է , աշխատակիցների գերակշիռ մասը բացակայում է , իսկ տնօրենի հետքը չկա:
-Մարկը դեռ չի էկե՞լ:
-Տեղում ա ՝ գրասենյակում:
Պատասխանում է օրիորդներից մեկը ՝ մատնացույց անելով անկյունում գտնվող դուռը:Սևահերը շտապում է , վայրկյաններ անց բացում դուռը և տեսնում լուսանկարչին:
-Բարի լույս:
-Դու ողջ ե՞ս:
Քմծիծաղով հարցնում է տղան ՝ հենվելով կաշվե բազմոցին և ոտքը ոտքին գցելով:
-Հումորդ մահվան ա հասցնում:
Սարկազմով արտաբերում է աղջիկը:
-Իմ ու Նարեկի հեռախոսներն էստեղ են մնացել , կվերադարձնե՞ս:
Մարկը հայացքն ուղղում է դեպի պահարանը , Գայանեն գլխի է ընկնում , առաջանում և վերցնում իրեն պատկանող իրերը:Ամբողջ ընթացքում երիտասարդը բիբերը չի հեռացնում օրիորդի մարմնից: Տեսնելով նրա հեռանալու ցանկությունը ՝ զարմանում է: