Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Լավ Ելենա ջան , կսպասենք ձեզ երեկոյան ժամը 8-ին:
Սևահերը միայն վերջին նախադասությունն է հասցնում լսել , քանի որ , երբ նա ներս է մտնում , հորեղբոր կինը գրեթե վերջացնում է խոսակցությունը:Արագ քայլերով գնում է հյուրասենյակ և տեսնում եղբորն ու Էլիային:
-Ու՞մ հետ էիր խոսում , Էլիա քուրիկ:
Հարցական հայացքով նայում է Նարեկին , ով հետևում կանգնած թոթվում է ուսերը:
-Ելենայի ՝ Հայկի մամայի հետ:Հրավիրել եմ ընթրիքին:
-Ի՞նչ ընթրիք:
-Վա՜յ Գայանե , իբր չգիտե՞ս:Էսօր դու դարձել ես 22 տարեկան , երեկոյան բոլորս ընթրելու ենք սեղանի շուրջ:Դու չես ուզել , որ շա՜տ մեծ հավաքույթ հազմակերպենք:
Նյարդայնացած բացատրում է կինը , իսկ աղջիկը կիտում է ունքերը:
-Բայց ես ընտանեկան միջավայր էի ուզում...
-Հայկը քո ապագա ընտանիքն ա:
Մոտենում է , համբուրում օրիորդի ճակատը և վազում խոհանոց:Աղջիկն իր հայացքով օգնություն է խնդրում եղբորից:
-Ես անզոր եմ , Գայ:Մինչև քո գալը 100 անգամ ասել եմ , որ չզանգի Ելենա քուրիկին:
-Ո՞նց եմ աչքերի մեջ նայելու:
-Ո՞ր աչքերի:Էն , որ կապտացնելու ե՞մ:
-Նարեկ...
Խորը հոգոց է հանում և պարզում ձեռքերը ՝ երիտասարդին գրկելու համար:Նարեկն իր հսկայական ափերի մեջ է վերցնում քրոջ փխրուն մեջքը և շոյում մազերը:
-Չեմ ուզում , որ հոպարն ու Էլիա քուրիկն իմանան մեր բաժանության մասին: