-Ես գտնվելուդ վայրը շուտով կիմանամ , ուշ ժամին , երբ ամբողջ քաղաքը քնած լինի , կգամ քո մոտ ու դանակով կոկորդդ կնախշազարդեմ:
-Լավ չե՞ս , Արս:Ի՞նչ ես դուրս տալիս:
-Իսկ , քո կարծիքով հաճելի ա՞ էսքան շուտ արթնանալ քո զանգից , Հկե:
Շիկահերի աչքերը դեռևս փակ են , պառկած դիրքը փոխարինում է նստելով և մեջքը հպում մահճակալի հետնամասին:
-Ոչինչ , չես մեռնի:Արի մեր տուն , քեզ ենք սպասում:
-Ի՞նչ ա էղել , ու ու՞մ հետ ես:
-Պապայի հետ եմ , իսկ , թե ինչ ա էղել , կգաս ու կիմանաս:
-Լավ , ամենաուշը մի ժամից ձեր տանն եմ:
Ընդհատում է զանգը ՝ բջջայինը նետելով անկողնու մյուս ծայրը:Տրորում է կոպերը և վերմակը գցում հատակին:
-Չեն թողնում ՝ մարդ հանգիստ քնի:
Փնթփնթում է և լքում ննջարանը:
***
-Գա՞յ...
-Արի , Նար:
Սևահերը վազվզում է այս կողմից այն կողմ , վերցնում պայուսակը , արագությամբ լցնում իրեն անհրաժեշտ իրերը դրա մեջ , հագնում կոշիկները:Եղբայրը ներս է մտնում և զարմանում տիրող քաոսից:
-Էս ի՞նչ արմագեդոն ա տիրում:
Քմծիծաղ է տալիս և զգուշորեն առաջանում , որպեսզի քրոջ թափթփված հագուստը ոտնատակ չանի:
-Ուշանում եմ աշխատանքից , դու կտանե՞ս ինձ:
-Իսկ ինչի՞ համար ա քո նոր մեքենան:
Ունքը վերև է բարձրացնում , նստում աթոռին և նայում Գայանեին:
-Ը-ըմ...Դե...
-Մի քանի րոպե առաջ են բերել:Ավելի նոր տեսք ուներ:Ասեմ ավելին...Հկեի Audi - ն էլ քո մեքենայի հետ:Պատահականություն ա՞:
-Չէ:Էրեկ , երբ պատրաստվում էի գնալ աշխատանքի ու , քանի որ ընդհանրապես ճանապարհին ուշադրություն չէի դարձնում , ավտովթար տեղի ունեցավ...
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...