Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Հսկայական և չափազանց գեղեցիկ բակը ծածկված է ձյան հաստ շերտով: Նույն փայտե, հարմարավետ սեղանները և աթոռները, որտեղ ամիսներ առաջ նստած էր ընկերների ջերմ հավաքականը:Նույն եռահարկ առանձնատունը և նույն կարմիր դուռը:Ոչինչ չի փոխվել, միայն գույները ավելի են ճերմակացել և սառցե դղյակի տեսք հաղորդել:
-Խի՞ ա էսքան մութ, Նա՛ր:
Նարեկը վերարկուի գրպանից դուրս է բերում բանալիների կապոցը, ընտրում անհրաժեշտը և բացում դուռը:
-Երևի լույսերը գնացել են:
-Ի՞նչ ենք անելու, եթե լուսավորություն չկա:
Վիլյան անմիջապես խառնվում է իրար , կիտում հոնքերը և հարվածում ոտքերը ասֆալտին, ինչի արդյունքում ձյունը մաքրվում է որոշակի հատվածում:Սևահեր երիտասարդը թեթև քմծիծաղ է տալիս, հրում դուռը դեպի ներս և ճանապարհ տալիս ընկերուհուն:Կանաչաչյան ծալում է ձեռքերը որովայնի առաջ և կանգնում անշարժ՝ ասելով. Կանաչաչյան ձեռքերը ծալում է որովայնի ա -Ես վախենում եմ մթությունից:
-Ես քո հետ եմ:
Նարեկը ժպտում է և պարզում ձեռքը:Վիլյան նայում է դրան, ապա շրջում հայացքը:
-Չեմ տեսնում էական տարբերություն:
Նարեկը առանց վարանելու փոքր-ինչ կռանում է և վերցնում համառ աղջկան ձեռքերի մեջ:Վիլյան, իհարկե, զարմանում է, սակայն չի սկսում բղավել և հարվածել ընկերոջը:Նա պտտեցնում է աչքերը և բռնվում տղայի պարանոցից:Օրիորդը պտտեցնում է աչքերբռնվում տղայի պարանոցից: -Նարեկը միշտ պետք ա ստանա իրա ուզածը, չէ՞:
-Մանավանդ, երբ հարցը վերաբերում ա քեզ:
Զույգը մտնում է ներս, դեռևս տիրում է ճնշող խավարը:Տղան իջեցնում է սիրելիին հատակին, վայրկյաններ անց փակում դուռը, և կորչում է դրսից չնչին չափով ստվեր գցող լույսի բարակ գիծը: