Մաս 3.

467 149 14
                                    

-Լրացնե՛լ երկրորդ շտեմարանի երկրորդ գլխի բոլոր հարցերն ու կրկնել անցածը:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Լրացնե՛լ երկրորդ շտեմարանի երկրորդ գլխի բոլոր հարցերն ու կրկնել անցածը:

Ընկեր Ներսեսյանը ոտքի է կանգնում, վերցնում մատյանը և դրա տակ թաքնված ամսագիրը, տեղավորում սև պայուսակում:Լսարանն անմիջապես դատարկվում է, մնում է միայն աղջիկների եռյակը:

-Ինչ-որ ծրագրեր ունե՞ք:Կարող ենք գնալ մեր տուն, նայել շատ հայտնի մելոդրամա, լացել ու ուտել համով բաներ:

-Իհարկե առաջարկդ հնչում ա բավականին գրավիչ, բայց...

Վիլյան ընդհատում է Գայանեին, ով պատասխանում էր Արմինեին.

-Ի՞նչ:Մենակ չասես, որ պետք ա գրես Ներսեսյանի հանձնարարած առաջադրանքները:Առջևում ունենք երկու հանգստյան օր:

-Չէ, Նարեկն ասեց, որ պետք ա ինչ-որ տեղ գնանք:Էս անգամ գլուխ հանեք առանց ինձ:

Սևահերը վեր է կենում, հայացքը նետում դասախոսի վրա, ով կանգնած է դռան առաջ և խոսում է Վահրամի հետ՝ հաճախակի հայացքներ նետելով աղջիկների վրա:Կանաչաչյան զարմացած հարցնում է.

-Դու նույնպես գալու ե՞ս:Ինձ թվում էր՝ ես ու Նարեկը մենակ կլինենք:

Արմինեն խառնվում է զրույցին.

-Ես պետք ա վազեմ, Արսենը զանգում ա:

Աղջիկը դուրս է գալիս՝ պատասխանելով սիրելիի զանգին:

-Ես չգիտեմ՝ ինձ ուր ա տանելու, ոչ մի կոնկրետ բան չի ասել:

-Գոնե խոսել ե՞ք:Գիտե՞ս՝ ինչքան ա մտածում քո մասին:

Աղջիկները վերցնում են իրենց պայուսակները և քայլում դեպի լսարանի դուռը:Ընթացքում Աշոտը ժպտալով թեթևակի հարվածում է Վահրամի ուսին, ով հօդս է ցնդում:

-Վի՛լ, եթե ես սկսեմ խոսել Նարեկի հետ, կնշանակի, որ վատ կվարվեմ Հայկի հանդեպ:Ես չեմ ուզում, որ մանկության ընկերները չնչին կռվի պատճառով ընդմիշտ խզեն կապերը, բայց չեմ կողմնորոշվում նույնպես:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now