-Բարև , տղես...
Կարենը լայն ժպիտով և գրկաբացությամբ է դիմավորում որդուն , ով մռայլ դեմքի արտահայտությամբ ուղղում է ուսի վիրակապը և խոժոռում գեղեցիկ դիմագծերը:
-Բարի երեկո...
Հայրը մոտենում է և ձեռքը շրջանցում կապուտաչյայի առողջ ուսին , որպեսզի չցավեցնի նրան:Հայկը չի կողմնորոշվում ՝ պատասխանե՞լ , թե՞...Պատասխանում է:
-Գայանեն հետդ չի՞:
-Նիր ճանապարհեցի տուն , հիվանդանոցից հետո իրադ հետ էինք:
Տոնը կոպիտ է և սառը:Կարենը մի քանի վայրկյան շարունակ հատակին է նայում , ապա կրկին ժպտում:
-Ո՞նց ես քեզ զգում:Փոփոխություններ կա՞ն:
-Ո՞նց պետք ա զգամ , պապ...
Բարձրացնում է ձայնը , պարանոցի երակները ձգվում են և ի հայտ գալիս:Հայրը չի կարողանում համապատասխան ինչ-որ բան ասել , լռում է և փոքր երեխայի նման փախցնում աչքերը:Հայկը հիշում է րոպեներ առաջ սևահերի տված խորհուրդը , հոգոց հանում և ցածր ձայնով կանխում լարվածությունը:
-Վաղուց ե՞ս էկել:Ի՞նչ կխմես...Կամ...Կուտես:
Ձեռքը տանում է խիտ սև մազերի մեջ և քորում դրանք:Տղամարդը գլխով բացասական պատասխան է տալիս և նստում բազմոցին:
-Ոչ մի բան չեմ ուզում ու , չէ , երկար չեմ սպասել:Իրականում...Կարևոր լուր ունեմ հայտնելու:
Երիտասարդը նույնպես ոտքի վրա չի մնում , տեղավորվում է:
-Էլ ո՞վ ա մահացել:
Քմծիծաղով և սարկազմով հարցնում է տղան:
-Ոչ մեկ...Ուղղակի չգիտեմ ՝ ո՞րից սկսեմ:
-Փաստորեն մի բան չի...Որ մեկից կուզես:
Թոթվում է ուսերը և ուշադրությամբ սպասում:Կարենը խորը շունչ է քաշում , հավաքում մտքերը և սկսում:
-Գայանեն , իրականում , չի բռնաբարվել:
Հայկի հայացքը սառչում է հոր երեսին , երբ ընկալում է հետևյալ բառերը:Կարծես ՝ ամեն բան կանգ է առնում այդ վայրկյանին նրա համար:Սիրտը սկսում է արագ բաբախել , և թվում է , թե դրա ձայնն այժմ ողջ երկիր մոլորակն է ունակ լսելու:
Տեսնելով որդու արձագանքը , որին նա , իհարկե , սպասում էր , տղամարդը պիջակի ծոցագրպանից դուրս է բերում մի սպիտակ ծրար և դնում իր առջև գտնվող սեղանին:
ESTÁS LEYENDO
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Novela JuvenilԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...