Սևահերը զգեստապահարանից դուրս է բերում կարճաթև շապիկները , ուղղում և տեղավորում սև մեծ ճամպրուկի մեջ:
Սենյակ է մտնում կապուտաչյան ՝ ձեռքին սկուտեղով ընթրիքը:-Օ՜...
Բացականչում է աղջիկը և ժպիտով հետ քաշվում ՝ մոտենալով սիրելիին:
-Ես երբեք , բացի ինձնից , ուրիշի համար ինչ-որ բան չէի սարքել:
Փնթփնթում է քթի տակ և սկուտեղը դնում անկողնուն ՝ նստելով ծայրին:Գայանեն միանում է նրան:
-Ես դասավորում եմ քո իրերը , դու ապահովում ես իմ ախորժակի պահանջները:
Թոթվում է ուսերը և վերցնում սկուտեղից խդթխրթան հացիվ պատրաստած սենդվիչը , կծում:Հաճելի համից և բույրից փակում է աչքերն ու դանդաղեցնում ծամելու գործընթացը։Հայկն ինքնավստահ քմծիծաղ է տալիս:
-Ինչքա՜ն սոված էիր...
-Դու խլում ես իմ ամբողջ էներգիան , Հայկ:
-Ես մի քանի ժամից հյուրանոցի համարում եմ խլելու քո ամբողջ էներգիան , Գայանե:
Պատասխանում է խորամանկ ժպիտով , այնուհետև օրիորդը թեթևակի հարվածում է ուսին:
-Ես հանգստանալու եմ , ո՛չ թե անհանգստանալու:
-Ես էսքան ժամանակ քեզ անհանգստացրել ե՞մ:
Հարցնում է տղան , Գայանեն պարզում է մատերը և հաշվում , ինչպես դպրոց չհաճախող երեխան:
-Երեք անգամ...
Մատերով պարզում է 3 թիվը , ավելի մոտեցնում երիտասարդի աչքերին , որպեսզի լավ տեսնի:Հայկը քնքշոդեն վերցնում է նուրբ մատերն ափի մեջ , մոտեցնում շուրթերին և կարճ համբույրներ թողնում:Սևահերը լայն ժպիտ է ցուցաբերում , կծում ստորին շուրթը:
-Գերեզմաններում էի՞ր:
Թեման փոխում է անսպասելիորեն , ինչից աղջկա մարմինը փշաքաղվում է:Դա զգում է ձեռքի վրա...Գայանեի ժպիտը կորչում է , գլխով դրական պատասխան է տալիս:
-Ի՞նչ իմացար:
Կապուտաչյան կծում է իր շեդեվրից և պատասխանում:
KAMU SEDANG MEMBACA
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Fiksi RemajaԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...