Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Աշոտը , նստած լինելով իր սպիտակ BMW X6 - ում , սպասում է:Ժամանակը սպանում է թանկարժեք ծխախոտով և ցածր երաժշտությամբ:Ավտոմեքենայի պատուհաններն իջեցրած են , որպեսզի անհետանա ծխի տհաճ բույրը:Առջևի հայելու միջոցով տեսնելով դարպասներին կից կայանող երթուղային տաքսին ՝ երիտասարդը լքում է իր սպիտակ թռչնակին և առաջանում դեպի քույրերը:
-Բարև ձեզ:
Ակնթարթային հայացք Սառայի դիմագծերին , այնուհետև նայում է ավագ քրոջը ՝ Ելենային:Վերջինս խոսում է.
-Բարի կեսօր , ի՞նչ եք ուզում:
Կնոջ ձայնը կոպիտ է և հստակ , Սառան պտտեցնում է կանաչ աչքերը:
-Հայկը տանն ա՞:Պետք ա զրուցենք:
-Չէ , ուշ ա գալու , մի՛ սպասեք:
Նա շրջվում է և քայլում դեպի դարպասները , իսկ կրտսեր քույրը և Աշոտը մնում են միայնակ:
-Իրականում Հայկը մոտ մի ժամից տանը կլինի , կարող ես գալ:
Սառան աչքով է տալիս , ժպտում և պտտվում , որպեսզի հեռանա , սակայն տղան բռնում է նրա ձեռքը և դադարեցնում քայլքը:
-Ինչ-որ խնդիր կա՞:
-Չէ:
-Էդ դեպքում...
Կինը նայում է իրենց միախառնված ձեռքերին , երիտասարդը հետ է քաշվում ՝ մատները խրելով մազերի մեջ:
-...Հրավիրում եմ սրճելու:
-Հոգնած եմ , մի ուրիշ անգամ:
Սառայի շուրթերի ծայրերը նորից բարձրանում են վեր ՝ մկաններին ստիպելով ժպտալ:Ցանկանալով հետևել Ելենայի խորհուրդներին և մեկընդմիշտ մոռանալ իր և երիտասարդի թեժ հարաբերության մասին ՝ նա փորձում է խուսափել հայացքներից և զրույցից , սակայն ապարդյուն...
-Ի՞նչ ա էղել , Սառա:
-Դու ուզում էիր Հայկին տեսնել , ես ասեցի , որ կարող ես մի ժամից գալ:
-Հարցը վերաբերում էր ինձ ու քեզ:
-Սիրով զբաղվելն անմտություն էր:Դու հասկանում ես , որ չեմ կարող ինձնից տարիքով փոքր երիտասարդի հետ հարաբերություն ունենալ: