Մաս 46.

362 143 18
                                    

-Դե՞

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

-Դե՞...

-Ես ո՛չ մի ուրիշ ձայնագրություն չունեմ:
Բոլորը պապայի մոտ էին , հետո հանձնել ա ձեզ:

Ժաննան թոթվում է ուսերը և , խաչելով մատները , նյարդայն կերպով շարժում:
Երիտասարդը կանաչ աչքերը բարձրացնում է նշումների գրքույկից և վայրկյաններ շարունակ նայում Ժաննային:Վերջինս կաշկանդվում է , ամաչում , շրջում հայացքը տան պատերին , արհեստական ծաղիկներով ծաղկամանին , արձաններին...Միայն թե չբախվի կեղտոտ ճահճի նմանվող աչքերի հետ:

-Շատ լավ...Շնորհակալություն ինֆորմացիայի համար , որն էդքան էլ էական դեր չի խաղալու:

Նա ոտքի է կանգնում , ուղղում թիկնեղ ուսերը , իսկ աղջիկը նրա բառերից կիտում է ունքերը և թարս նայում:

-Ոչ ոք չէր ստիպում վատնել ձեր թանկ ժամանակն ու հասնել էստեղ:

Միասին դուրս են գալիս հյուրասենյակից ՝ առաջանալով դռանը:

-Աշխատանքս էր ստիպում , օրիորդ , աշխատանքս...

Թեթևակի , սակայն հոգնած ժպիտով արտաբերում է Դավիթը և բացում դուռը:

-Ցտեսություն:

-Հաջողություն...

Կոպիտ ձայնով մաղթում է Ժաննան , շրխկացնում դուռը քննիչի հետևից և բարկությունից սկսում ծանր շնչել:

-Ու՞մ տեղն էր իրան դրել էդ...Էդ...

Կնկմում է , քանի որ բառեր չի գտնում:

-...Էդ սիրուն աչքերով ու տարբերվող ժպիտով հիմարը...

Խորը հոգոց է հանում , երբ արտահայտվում է:

-Վերջ , Ժան , հանգստացի...

Փակում է աչքերը և ներշնչում , արտաշնչում:Այնուհետև բացում է դրանք և խեղճ հայացք ընդունում:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էOnde histórias criam vida. Descubra agora