Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Սևահեր երիտասարդն ու կանաչաչյա օրիորդը զբոսնում են խոնավ բնության շուրջը:Քանի օր ամբողջ գիշեր անձրևել է , բույսերի ցողունները դեռևս թաց են:
-Ոչ ոք չկա:
Հետաքրքիր հայացքով նայելով աջ ու ձախ ՝ խոսում է Վիլյան:
-Որովհետև մենակ մեր նման գժերն են էս ժամին գալիս պիկնիկի:
Երիտասարդի սպորտային կոշիկներն ամբողջությամբ պատվում են ցեղով:Նայում է դրանց և ծռմռում երեսը:
-Միշտ սրճարան կամ ակումբ ենք գնում: Չի կարելի՞ էսօր էլ էս ձևով հանգստանալ:
Այնպիսի դեմքի արտահայտություն է ընդունում , որ Նարեկը չի կարողանում դիմակայել . պտտեցնում է դեպի իրեն և հպվում շուրթերին ՝ ձեռքերի ափերով գրկելով փխրուն մեջքը:
-Նար , կտեսնեն:
-Ոչ ոք չկա:
Ընկերուհու պես խոսելով ՝ ձեռք է առնում և շարունակում քայլքը:
-Նստե՞նք:
Առաջարկում է ու դնում փայտե արկղը թաց խոտերին:Նարեկն օգնում է փռել հաստ ծածկոցը , և տեղավորվում են դրա վրա:Հետևում հսկայական ծառ է , որին հենվում են իրենց մեջքերով:
-Շատ փափուկ ա:
Մինչ երիտասարդը բողոքում է տեղի չորությունից , կանաչաչյան դատարկում է արկղը ՝ դասավորելով սենդվիչներն ու հյութերը ծածկոցին:
-Հերիք ա դժգոհես , Նարեկ:
-Ուրեմն կերակրի ինձ , ես սոված եմ:
-Փոքր էրեխա չես:
Ասում է Վիլյան ՝ սենդվիչը խցկելով ընկերոջ բերանը:Նա ծիծաղում է և ծամում:
-Նար...
Աղջիկն իր վրա է հրավիրում Նարեկի ողջ ուշադրությունը , ով անխնա ուտում է: