Մաս 85.

290 139 16
                                    

Օդանավակայանը լցված է բազմաթիվ մարդկանցով և ճամպրուկներով:Որոշները սպասում են իրենց գրանցմանը , ուրիշները ՝ գրանցվում են և անցնում առաջ ՝ հաջողություն մաղթելով հարազատներին:Մոնիկան նայում է շուրջը , կծում ստորին շուրթը և սեղմում պայուսակը:Աշոտը կա...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Օդանավակայանը լցված է բազմաթիվ մարդկանցով և ճամպրուկներով:Որոշները սպասում են իրենց գրանցմանը , ուրիշները ՝ գրանցվում են և անցնում առաջ ՝ հաջողություն մաղթելով հարազատներին:
Մոնիկան նայում է շուրջը , կծում ստորին շուրթը և սեղմում պայուսակը:Աշոտը կանգնած է նրա կողքին:

-Լարված ես:

-Չէ , լավ եմ:

Եղբայրը բարձրացնում է ունքը վեր , հարցական հայացք ընդունում և շարունակում.

-Չեմ հավատում:

Կինը թոթվում է ուսերը և ուշադրությունը կենտրոնացնում հեռվում գտնվող ամուսնու և դստեր վրա , ովքեր գնումներ են կատարում:

-Դու չպետք ա զանգեիր Հրանտին:

-Ինքը քո աղջկա հերն ա , իրավունք ունի հոգ տանել կնոջ ու էրեխու մասին:

-Մենք գրեթե օտարացել ենք , հեռվացել...

-Ժամանակի ընթացքում ամեն ինչ իրա տեղը կընկնի:

-Ժամանակի ընթացքում ես վերջնականապես կգժվեմ ու կկնքեմ մահկանացուս:

Զարմանալի է , սակայն Աշոտին քրոջ բառերը չեն հուզում , բարկացնում և խիղճ առաջացնում:Երիտասարդը հասկացել է և ընդունել , որ այլևս հնարավոր չէ ապրել Մոնիկայի խնդիրներով , հրամաններով , անցյալով...Նա նույնպես անձնական և , առհասարակ , կյանք ունի:Հարկավոր է ապրել , վայելել , գնահատել յուրաքանչյուր անցած և գալիք վայրկյանը , կերտել ապագա , սեր , ընտանիք...
Կինը կարդում է կախված հեռուստացույցին գրված չվերթների ժամացանկը , խորը շունչ քաշում և մոտենում եղբորը ՝ պարզելով նուրբ ձեռքերը:Նրանք գրկախառնվում են...

-Շնորհակալ եմ...

Շշնջում է Աշոտի ականջին , աղի կաթիլն ընկնում է երիտասարդի սպիտակ շապիկին և անմիջապես միախառնվում կտորի հետ:Տղան Մոնիկային ամուր սեղմում է կրծքավանդակին և խոսում.

-Երջանիկ էղի:

Երեխան վազքով մոտենում է մորը և քեռուն , կանգնում և ուրախ ձայնով հարցնում.

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now