Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
-Էդ...
Էմման անկարող է համապատասխան բառեր գտնել տվյալ իրավիճակում:
-Կխոսա՞ս , Էմմա:
Վարդանը մի փոքր բարձրացնում է ձայնը , կինը մոտենում է նրան:
-Մի րոպե...
Տղամարդն ավելի մեծ ուշադրությամբ է ուսումնասիրում ձեռքերից մեկում գտնվող ծրարը:
-Էս էն ծրարը չի՞ , որը վարորդն էր փոխանցել:Ասեց , որ Վիլյան էր մեքենայում թողել:
-Վարդան...Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ:
-Պետք ա բացատրես , թե խի՞ ես ինչ-որ փոքր էրէխու հետ:Ո՞վ ա էս աղջիկը , Էմմա:
Մինչ Էմման բացում է և փակում բերանը , իսկ Վարդանը սպասում է պատասխանին , նայելով կնոջ աչքերի մեջ , հետևից հնչում է կարճ և հասարակ պատասխան:
-Իրա աղջիկը , պապ ջան...
Կինը փակում է աչքերն ու խորը շունչ քաշում , ամուսինն ապշած հայացքով նայում է կնոջ հետևում ՝ դռան շեմին կանգնած դստերը:Ժաննան սառը և անտարբեր դեմքի արտահայտությամբ արդեն խորը փոս է փորում խորթ մոր մեջքի մեջ:
***
-Ես մրսում եմ...
Բողոքում է Գայանեն ՝ սեփական ձեռքերով տաքացնելով բաց ուսերը և դժգոհությամբ նայելով կողքին նստած երիտասարդին:
-Հնարավոր չի։
-Հնարավոր ա , Հայկ:Տաքացրու ինձ:
Մինչ կապուտաչյան շրջադարձ է կատարում , սևահերը մեծացնում է շուրթերը երեխայի նման և գործի դնում դերասանական հմտությունները:
-Գայ , իմ մեքենայում շա՜տ տաք ա , մի քանի րոպեից ներս ենք մտնելու:Ես ո՞նց հա՛մ քշեմ , հա՛մ էլ քեզ տաքացնեմ:
Հաճախակի հայացքներ է նետում սիրելիի վրա , սակայն ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ճանապարհին:
-Իմ հեռախոսն ու մյուս իրերը մնացին ակումբում:Հետ պտտվի , Հայկ:
Խառնվում է իրար , առանց մտածելու բացում ավտոմեքենայի դուռը , սառն օդը վայրկենական ներս է խուժում: