Մաս 87.

355 137 163
                                    

____Օրեր անց____

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

____
Օրեր անց
____

Այն ինչ կատարվում է կյանքում , կատարվում է կնոջ միջամտությամբ:Հատկապես տղամարդկանց հարցում...Կինը կարող է վերադարձնել տղամարդու կյանքը , այնուհետև դառնալ կյանքի կորստի կամ վտանգի պատճառը:Տղամարդիկ փորձում են հաճոյացնել կանանց , վարվել նրանց կամքով , իսկ կանայք...Կանայք դրա համար անում են ամեն բան:Սակայն հաճախ << ամեն բան >> ասվածն ուրախ ավարտ չի ունենում:Եվ այժմ շիկահերը , կանգնած լինելով միջանցքի հայելու առաջ , զսպում է բարկությունը , որպեսզի չհանի սպիտակ վերնաշապիկը և չպատռի սեփական ձեռքերով:Քանի որ մայրը ՝ Լիլին , ցանկանում էր որդու համար անել << ամեն բան >> ՝ ընտրելով և գնելով փոքր չափսի վերնաշապիկ:Տղան խորը շունչ է քաշում , ուղղում օձիգը ՝ շարժվելով դանդաղ և զգուշությամբ:Մայրը ՝ հագնված գեղեցիկ մարմնագույն կիսաշրջազգեստով , սպիտակ վերնաշապիկով և մարմնագույն պիջակով , աստիճաններով իջնում է ներքև ՝ ձեռքին մի քանի տարբեր վերնաշապիկներ բռնած:

-Արսեն , փորձի՛ սրանք...

-Չէ , մամ:Ախր էսօր կյանքիս կարևոր օրերից մեկն ա:Ո՞նց կարող էիր փոքր վերնաշապիկ գնել:Ես ասում էի ՝ պետք ա գնայի ու ինքս ընտրեի , բայց դու վստահեցնում էիր , որ գլուխ կհանեիր:

Կանաչաչյա կինը հոգոց է հանում և հայացքը հառում շագանակագույն բարձրակրունկ կոշիկներին:Արսենը կրկին նվնվում է.

-Շուտով տղաները կգան , ես ի՞նչ եմ անելու:

-Ոչ ոք չի հասկանա , որ վերնաշապիկդ նոր չի , եթե փոխես իմ գնածը:

-Ես կիմանամ , որ նորը չեմ հագել , մամ:

Երիտասարդը կրկին նայում է իր արտացոլանքին , իսկ Լիլին վերնաշապիկները տեղավորում է պատահական պահարանում:Վայրկյաններ անց զանգահարում է նրանցից մեկի բջջայինը:Շիկահերը նետվում է հյուրասենյակ ՝ վերցնելով հեռախոսը և պատասխանելով զանգին.

-Ալո...

-Ես ներկա էի մանկապարտեզիդ ավարտական հանդեսին , ներկա էի , երբ լացելով գնում էիր առաջին դասարան:Ներկա էի իններորդ ու տասներկուերորդ դասարաններիդ ավարտական միջոցառումներին:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now