Սպիտակ X6 - ը կայանում է էլիտար շենքի առաջ , Աշոտը և Գայանեն իջնում են մեքենայից , ուղևորվում դեպի շքամուտքը:Հասնելով անհրաժեշտ հարկը և կանգնելով անհրաժեշտ դռան առջև ՝ սևահերը սպասում է , մինչ երիտասարդը դուրս է բերում բանալին:Եվ տղայի գլխում միայն այժմ է ծագում Մոնիկայի և նրա դստեր ՝ տանը գտնվելու միտքը:Ինչպե՞ս վարվել:Աղջիկը նայում է շուրջը , ուսումնասիրում մաքուր և ո՛չ հոտավետ շքամուտքը , այնուհետև հայացքը սևեռում բացվող դռան վրա:
-Խնդրեմ...
Աշոտը ճանապարհը զիջում է օրիորդին , ով ներս է մտնում ՝ հետաքրքրությամբ զննելով բնակարանի պատերը , ինտերիերը , քաշելով ծաղիկներով լի բույրը:
-Հարմար , ջերմ ու սիրուն տուն ունես:Մենակ ե՞ս ապրում:
Պայուսակը թողնում է աթոռին , կանգնում հյուրասենյակի կենտրոնում:
-Չէ , քրոջս ու իրա աղջկա...
Բախտի բերմամբ , թե պատահմամբ , տանը չեն:
-Պարզ ա...Սուրճն ու քաղցրավենիքն ուժի մեջ ե՞ն:
-Իհարկե:Դու նստի , ես մի քանի րոպեից կգամ:
-Իմ նկարները...
Սևահերը մոտենում է սեղանին դրված նոութբուքին , որի էկրանին պատկերված է նա:
-Սենյակումս ՝ գրասեղանի դարակում ավելի շատ նկարներ կան , որոնք Մարկը չունի:Եթե ուզում ես , կարող ես գնալ ու նայել:Լոգարանի դիմացի դուռն ա:
Պատրաստվում է լքել հյուրասենյակը , սակայն Գայանեի հարցը կանգնեցնում է նրան:
-Իսկ չես կարծու՞մ , որ ննջասենյակը մի փոքր անձնական միջավայր ա:
-Ուղղակի սեփական նկարներդ ես նայելու , Գայ:Մինչև վերջացնես , ես սեղան կդնեմ:
-Լավ:
Աղջիկը դուրս է գալիս հյուրասենյակից , քայլում դեպի շագանակագույն դուռը և մտնում տղայի ննջարան:Իրեն բավականանին անհարմար իրավիճակում է զգում , քանի որ ամեն օր չէ , որ նախկին դասախոսի ննջասենյակ է ներխուժում:
Պատերի պաստառները մոխրագույն են , ծածկված են նախշազարդերով , մահճակալը դրված է ննջարանի մեջտեղում , երկու կողմերում ցածր դարակներ են դրված , դրանցից մեկի վրա ՝ լուսամփոփ:Գրասեղանը գտնվում է պատի ներքո ՝ զանազան թղթերով , գրքերով և ևս մեկ համակարգչով լեցուն:Սևահերը մոտենում է դրան , տեղավորվում օրորվող աթոռին և , բռնելով դարակի բռնակը , ձգում դեպի իրեն:Ընկնում է նկարների որոնումներով ՝ Աշոտի անձնական թղթերը մեկ այլ կողմ դնելով:Չգտնելով նկարները և խորը շունչ քաշելով ՝ անցնում է մյուսին:Կրկին անտեսում է երիտասարդին վերաբերվող իրերը , ցանկանում գտնել անհրաժեշտը , մինչ մուգ շագանակագույն աչքերը բախվում են փաստաթղթերից մեկում փակցված տղայի նկարի հետ:Սկզբում ուշադրություն չի դարձնում , սակայն ինչ-որ բան ստիպում է հետ վերադարձնել և ուսումնասիրել նկարի կողքին գրված անունը...Ազգանունը...Կիտում է ունքերը , այնուհետև խոշորանում են բիբերը:Կանգնում է բամբակե ոտքերի վրա , ներս է մտնում Աշոտը...Մուրադը...Ինչևէ:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...