Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
-Կարծում եմ ՝ երկրորդ ու չորրորդ նկարները կփակցվեն ամսագրի առաջին ու վերջին էջերում:
Գայանեն թերթում է իր նկարներից կազմված բարակ ալբոմը , ենթադրություններ կատարում:Նա և Մարկը նստած են գրասենյակում ՝ երկար և առանց ընդմիջման աշխատանքային օր անցկացնելուց հետո:
-Վերջին էջում մեկ ուրիշ մոդելի նկարն ա փակցվելու:
Ժամանում է Աշոտը ՝ ձեռքերը սև ջինսե տաբատի գրպաններում դրված:Աղջիկը և տնօրենը սևեռում են իրենց հայացքները նրա վրա:Մարկը հնչեցնում է ՝ լկտի քմծիծաղը գեղեցիկ երեսին.
-Դու ե՞ս որոշել:Ամսագիրն իմն ա , միտքը ՝ նույնպես:Եթե մի քանի աղջիկները տարիներ շարունակ չզբաղվեին մոդելային կարիերայով , ես հեշտությամբ ամսագրի բոլոր էջերը Գայանեի նկարներով կպատեի:
-Մի՛ մոռացի , որ ես եմ քեզ Գայանեի հետ ծանոթացրել:
Աղջիկը կիտում է ունքերը և վեր կենում ՝ նայելով երիտասարդներին , ովքեր վիճում են նրա համար:
-Նախ ՝ նկարներն իմն են , ես նույնպես եզրակացություն կայացնելու իրավունք ունեմ:
Հայացքը հառում է Մարկին ՝ սպառնող կերպով ունքը վեր բարձրացնելով:
-Երկրորդը ՝ եթե ես չցանկանայի , էստեղ ոտք չէի դնի , Աշոտ:
Շրջվում է դեպի նախկին մաթեմատիկայի դասախոսը , ով հոգոց է հանում:
-Երրորդը ՝ ես շուտով դուրս եմ գալու աշխատանքից , քանի որ սեփական բիզնես եմ սկսելու:
Ժպտում է և ձեռքերը ծալում որովայնի առաջ:Մարկը կիտում է ունքերը , հավասարվում աղջկա հասակին:
-Դու պայմանագիր ես ստորագրել , թռչնակս:
-Հետևի՛ բառերիդ:
Աշոտը միջամտում է և կանգնում սիրած օրիորդի կողքին: