Մաս 26.

397 165 7
                                    

[ Lost Frequencies - Are you with me

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.

[ Lost Frequencies - Are you with me...]

Երեք ընկերուհիները նստած խմում են...
Սակայն նրանք միայնակ չեն:Գտնվում են մի քանի ուրիշ աղջիկների սեղանի շուրջ:

-Ու բարմենը մեզ ո՛չ մի տեսակ խմիչք չտվեց...Նույնիսկ կոլա...

Բողոքում է կանաչաչյան , ըմպում իր գունեղ կոկտեյլը:

-Վիսկիով...

Ավելացնում է Գայանեն , սկսում են ծիծաղել:

-Ես պարել եմ ուզում:

Երեխայի ձայնով խոսում է Արմինեն և մեծացնում շուրթերը:

-Քեզ վաղու՜ց չի խանգարում Արսեն Բալանյան անուն ազգանունով երիտասարդը:Էնպես որ...Բեմը քոնն ա:

Սևահեր օրիորդի սև աչքերը սկսում են փայլել , նա ատամի տակ է վերցնում ստորին շուրթն ու վեր կենում բազմոցից:
Առաջիկա մի քանի վայրկյանը գրեթե չի կարողանում ոտքերի վրա կանգնել , օրորվում է աջից ձախ:

-Լավ ե՞ս , Արմինե:

Հարցնում է անծանոթ աղջիկներից մեկը:

-Շա՜տ...

Եվ աղջիկն այդպես շորորվելով քայլում է դեպի պարահրապարակ։

-Գայ , ես արդեն ինձ լավ չեմ զգում:

Վիլյան գլուխը դնում է ընկերուհու ուսին և փակում աչքերը:

-Դու ո՛չ մի անգամ չես կարողանում նորմալ խմել , Վիլ:

Քմծիծաղով հնչեցնում է նա , սակայն որոշ ժամանակ անց ձեռքը տանում է դեպի գլուխը և ցավից նույնպես փակում աչքերը:

-Ու ո՞վ էր խոսում նորմալ խմելուց:

Սարկազմով հարցնում է Վիլյան , համարյա քնում է հե՛նց սևահերի ուսին:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էOù les histoires vivent. Découvrez maintenant