Ի՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...
Գայանեն փակում է հաստ, կաշվե տետրը, թողնում անկողնում, վեր կենում և քայլում դեպի զգեստապահարանը, բացում լայն դռները:Ներքին հատվածում, որտեղ ծայրից ծայր գտնվում է հայելին, արտացոլվում է նա:Ոտքերը, որոնց ջերմաստիճանը միշտ ցածր է, և որոնք միշտ սառն են, պատված են մանր ասեղների տեսք ունեցող կետերով, իսկ աջ ծնկի նշանը նմանվում է ինչ-որ մայրցամաքի գծագրության:Օրիորդի մարմինը պատված է սև, կարճ գիշերազգեստով, որը գրեթե չի ծածկում ոչինչ, արտահայտիչ են ուսերի ներքին հատվածում գտնվող ոսկորները, սակայն բավականին կարճ մազափունջը...Չկան նախկին երկար մազերը:Այժմ ուսերին հավասար ուղիղ կտրվածք է, սակայն դա չի ազդում նրա գեղեցկության վրա:Մուգ շագանակագույն աչքերում թաքնված է խորթ հայացք:Դրանք պարունակում են վրեժ, կարոտ, թախիծ...Անտարբերություն ամեն բանի նկատմամբ:Նա խորը շունչ է քաշում, ժպտում իր արտացոլանքին, բայց դա նախկին ժպիտը չէ:Կարծես ոչինչ նախկինը չէ:Ժպիտը վտանգավոր է և խորամանկ:Ի՞նչ է մտածել նա: Աղջիկը շրջում է հայացքը և ուսումնասիրում հագուստները:
-Օրվա միակ ու կարևոր խնդիրը՝ ինչ հագնել:
Գայանեն հնչեցնում է ոչ բարություն ներշնչող քմծիծաղ և սկսում հատ առ հատ հագուստները հանել և նետել հատակին՝ ամենը անելով կատարյալ հանգստությամբ:
***
Կինը թակում է դստեր ննջարանի դուռը, կիսով չափ բացում դուռը, նայում հաստ վերմակով մինչև գլուխը ծածկված աղջկան: